Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ԶՐԿՎԵՑ ԿՈՉՈՒՄԻՑ

Հոկտեմբեր 03,2006 00:00

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Աբոիմովը Վորոնեժի զինվորական դատարանի որոշմամբ զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: Հիշեցնենք, որ 2000-2003 թթ. Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գեներալ-լեյտենանտ Աբոիմովը մեղադրվում էր մի շարք դրամական մեքենայությունների մեջ: Դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 4.5 տարվա (պայմանական) ազատազրկման եւ պարտավոր է պատճառված նյութական վնասի փոխհատուցման համար վճարել7.5 միլիոն ռուբլի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել