Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՖԻԼՄ՝ ԱՐՑԱԽՅԱՆՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 20,2006 00:00

Երեկ «Հայֆիլմի» նկարահանած «Չկրակված փամփուշտներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը եւ ֆիլմի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գրիգորը մամուլի ասուլիս էին հրավիրել: Գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է Արցախյան հերոսամարտը, պատերազմի տարեգրությունը: Ֆիլմում կերտվել է Արցախամարտում զոհված 23-ամյա Աղվան Մինասյանի կերպարը, որը գրական մրցանակների արժանացած պոետ էր: Գեղարվեստական մասի պատասխանատու Ս. Գրիգորի ներկայացմամբ՝ նկարի ողջ ընթացքը նման է մարտական առաջադրանքներ կատարելուն, որը որոշակի խնդիրներ է արծարծում՝ «Մենք ֆիլմում ներառել ենք դաստիարակության խնդիրը: Հայ մարդու հոգեկերտման, մշտական արժեքներին հավատարիմ լինելու նրա կենսագրությունն ենք ներկայացրել: «Չկրակված փամփուշտները», ըստ էության, պատերազմի ֆոնի վրա ստեղծված պոետական ֆիլմ է: Հերոսը ծայրահեղ իրավիճակներում ապրող անհատն է, որն իր տաղանդով մխրճվում է պատերազմի բովի մեջ»,- ասաց նա: Ֆիլմում Շաքիի ջրվեժը վերածվում է եռագույնի, որը պատերազմի ճանապարհն անցած հայի մարտական կերպարն է խորհրդանշում:Ըստ բանախոսների, ֆիլմն անկախության 15-ամյակին բացառիկ նվեր է հայ ժողովրդին, որի պրիմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել