Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 20,2006 00:00

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության մի շարք մտավորականների հանձնեց պատվավոր կոչումներ եւ մեդալներ: Մրցանակակիրներից հետաքրքրվեցինք, թե, իրենց կարծիքով, ովքե՞ր են դուրս մնացել կոչումներ ստացողների ցանկից: Արվեստագետները թեեւ նշում էին, որ դեռ շատ արժանավորներ պետք է պարգեւատրվեն, սակայն խուսափում էին անուններ տալ: Ժողովրդական արտիստի կոչման արժանացած ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը նշեց, որ կոչումների արժանի են բոլոր նրանք, որ գործ են արել կամ գործ են անում՝ անկախ տարիքից: Ըստ նրա, կոչումը ստիմուլ է, չնայած առանց այդ էլ կարելի է աշխատել: Վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքով, կոչումը պարզապես գնահատական է պետական բարձրաստիճան այրերի կողմից. «Հանդիսատեսն է գործող արվեստագետի լիցքը, էներգիան: Իմ այստեղ հայտնվելը անակնկալ էր, ամեն ինչ հարաբերական է եւ անուններ նշելը ինձ համար այս պահին դժվար է»: Վաստակավոր արտիստի կոչում ստացած Թովմաս Պողոսյանին ուղղված մեր հարցին, թե արդյոք պետական կոչումները պե՞տք են մեր արվեստագետներին եւ երբեմն չե՞ն արժեզրկվում, նա պատասխանեց. «Սովետական կարգերի դրվածքը դեռ պահպանվում է մեզ մոտ եւ մեր սերունդը շարունակում է այդ դաստիարակությամբ ապրել: Շատ բնական է եւ մարդկային, երբ գնահատվում է մարդու աշխատանքը»: Վաստակավոր երգիչ Հայկոյի կարծիքով՝ ինքն արժանի է վաստակավորի կոչմանը. «Մենք անկախության օրվանից շատ գործեր ենք արել եւ սա ոչ թե կոչում է, այլ շնորհակալություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել