Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ» ՀԱՄԱՐ ՉԿԱ՞

Սեպտեմբեր 20,2006 00:00

«Առավոտը» դեռ 2000-ին անդրադարձել էր կոմպոզիտոր Էդվարդ Սադոյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» օպերային: Նույն թվականին այդ մեծամասշտաբ ստեղծագործության միայն առաջին գործողությունը ներկայացվեց երաժշտասեր հասարակությանը: Պատճառը մեկն էր. կոմպոզիտորը շարունակում էր աշխատել դեռեւս 20 տարի առաջ սկսած օպերայի վրա: Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ հիշյալ օպերայի համերգային կատարումը: Այն գրվել է ըստ Ստեփան Զաքարյանի համանուն պիեսի եւ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»: Օպերայի լիբրետոյի հեղինակը դարձյալ Է. Սադոյանն է: Համերգային կատարումը ներկայացրին Ազգային օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը (ղեկավար՝ Կարեն Սարգսյան) եւ մենակատարներ Գայանե Գեղամյանը (Աշխեն թագուհի), Սուրեն Մանուկյանը (Գրիգոր Լուսավորիչ), Կոստանտին Սիմոնյանը (Օտա Ամատունի), Սարգիս Թորոսյանը (Տրդատ արքա) եւ այլք: Օպերան ղեկավարում էր Կարեն Դուրգարյանը: «Առավոտի» հետաքրքրությանը, թե ե՞րբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչի» համերգային կատարումը կվերածվի բեմադրության, Է. Սադոյանը պատասխանեց. «Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի եւ բոլորիս ցանկությունն է դա: Բայց հասկանում եք, թե օպերա բեմադրելու համար մեր օրերում առաջին հերթին ինչ է հարկավոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել