Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼԼԻ» ՐՈՊԵՆ 1000 ԴՐԱ՞Մ Է

Սեպտեմբեր 20,2006 00:00

Երեկ կեսօրին «ՎիվաՍելլի» ցանցի հետ կապված ինչ-որ խնդիրներ էր առաջացել եւ դա դրսեւորվում էր այսպես. «ՎիվաՍելլը» մեկ րոպե խոսելու դիմաց 80 դրամի փոխարեն բաժանորդների հաշվից հազարներով փող է տանում: Այս հանգամանքը բաժանորդների շրջանում մեծ խուճապ էր առաջացրել. ընկերությունից արդեն «քաշվածները» զանգում էին «ՎիվաՍելլի» բաժանորդ հանդիսացող իրենց ծանոթ-բարեկամներին եւ զգուշացնում որեւէ զանգ չկատարել, քանի որ այդ զանգը նրանց վրա շատ թանկ կնստեր, ամենաքիչը՝ մեկ րոպեի համար 1000 դրամ: Մեր հարցին ի պատասխան, ընկերությունից հաստատեցին, որ ցանցում պրոբլեմ կա եւ նույն խնդրով իրենց արդեն հարյուրավոր բաժանորդներ են դիմել: «ՎիվաՍելլի» աշխատակիցների ներկայացմամբ՝ «բաժանորդները կարող են չանհանգստանալ, քանի որ ընկերությունը պատրաստվում է վերականգնել կորցրած հաշիվները»: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «ՎիվաՍելլի» ցանցում նմանատիպ խնդիրներ են առաջանում եւ, որպես կանոն, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խնդիրները պատճառաբանում է ցանցի բարելավման աշխատանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել