Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԿԲԱՐԵՓՈԽԵՆ

Սեպտեմբեր 20,2006 00:00

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ ու լրացումներ են լինելու: Այդ առնչությամբ արդեն Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում քննարկվում են տարբեր փորձագետների առաջարկներ: Երեկ հանձնաժողովում տեղի ունեցած սեմինարի ընթացքում իր առաջարկներն է ներկայացրել Եվրամիության միջազգային փորձագետ Խուան Ռամոն Իտուրիագագոիտիան: Նրա համոզմամբ՝ չի կարող մրցակցության մասին օրենսդրությունը լիարժեք ու անթերի լինել՝ քանի դեռ կարգավորված չէ տնտեսվարող սուբյեկտներին պետության կողմից ցուցաբերվող օժանդակության պայմանները: Պետությունը ժամանակ առ ժամանակ սուբսիդիայի, հարկային արտոնություն տրամադրելու եւ այլ եղանակներով տնտեսվարողներին օգնում է եւ, ըստ փորձագետի, եթե, ասենք՝ մեկին արտոնություններ տա, մյուսներին՝ չէ, դաշտում անհավասար պայմաններ կստեղծվեն, ուստի անհրաժեշտ է նախեւառաջ դա կարգավորել: Սա փորձագետի գլխավոր դիտարկումն էր, սակայն նա առաջարկում էր մի շարք այլ էական փոփոխություններ եւս:Մինչեւ օրենքում լրացումների եւ փոփոխությունների վերջնական նախագծի մշակումը՝ հանձնաժողովի մասնագետները կամփոփեն Խուան Ռամոնի եւ մյուս միջազգային փորձագետների առաջարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել