ՀՀ օրհներգի տեքստի մրցույթը 14 տարի հետո
Մշակույթի նախարարությունը շարունակում է Հայաստանի պետական օրհներգի համար մրցույթը։ Շարունակվում են ընդունվել հայտեր՝ Արամ Խաչատրյանի երաժշտության համար գրված տեքստերի համար։ Արդեն ներկայացվել է 11839 բանաստեղծություն։ Ստորեւ մեջբերում ենք առավել ուշագրավ ստեղծագործությունների առաջին քառատողերը։
Հայտ 4983
Անմահ Նոյի հպարտ սերունդ քաջարի,
Աստծո փրկած դու մարդկության բնօրրան,
Քո վեհ կանչով սատար դարձար Մասիս սարի,
Նախնյաց երկիր, հավերժ ճամփորդ, Հայաստան։
Հայտ 5283
Քաջ Նժդեհի զավակներն ենք տառապած,
Անհուն վրեժի, ըմբոստ փառքի մեր ոստան,
Կեռ յաթաղան, արյան ծովեր դու տեսած,
Բայց կանգուն ես եւ հզոր ես, իմ Հայաստան։
Հայտ7239
Ավարայրի արդար բազկով սրբացար,
Դավթի սրով, Հայկի նետով ամրակուռ,
Արիական վսեմ հոգու պատվար զուլալ,
Ապրիր դարեր, դու Վահագնի անմար հուր։
Հայտ 8003
Բազում ոսոխ ահեղ մարտում միշտ հաղթած
Լուսավորչի սուրբ հավատով պապական
Արդար դատով բազմաչարչար քո զավակաց
Ցեղվիր, իմ ազգ, կերտիր քո լույս ապագան։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ