Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇՎԱՐՑԸ» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԷՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ

Սեպտեմբեր 15,2006 00:00

Արաբկիրի դատախազությունն անզոր գտնվեց 6 ամիս առաջ

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ նախորդ օրը տեղեկացանք, որ հրապարակման «հերոսը»՝ ՀՀ հարկային ծառայության 7-րդ բաժանմունքի պետ, «Շվարց» մականունով Արմեն Վիրաբյանը սպանության մեղադրանքով՝ լուսանկարում պատկերված տնից իր որդու հետ իրավապահների ուղեկցությամբ տարվել է դատախազություն: Նոյեմբերի 1-ին նշանակվել էր նրա դեմ հայցի քննությունը, իսկ թե ինչու՝ ներկայացնում ենք ստորեւ:

1950թ-ից Արաբկիր համայնքի Հ. Էմինի թիվ 13ա տունն է զբաղեցրել 74-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի գերդաստանը՝ որդիներն ու դուստրերը, իրենց զավակներով: Այս ընտանիքը հողն է մշակել, ծառեր է տնկել, զբաղեցրել 200քմ հողամասը: Այնտեղ էին գտնվում սանհանգույցը, խորդանոցը եւ այգին: 1 տարի առաջ տարածքի նորեկը՝ Արմեն Վիրաբյանը, Երեւանի քաղաքագլուխ Երվանդ Զախարյանի հոկտեմբերի 10-ի որոշմամբ տիրացավ լուսանկարում պատկերված, Հովհաննիսյաններին պատկանող տարածքում գտնվող մետաղյա ավտոտնակին: Քաղաքապետը այն տրամադրել էր պահեստի անվան տակ: Մինչդեռ հայտնի է, որ իբրեւ հարկայինի աշխատող, Վիրաբյանն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, առանց հրապարակային սակարկությունների տիրանալ ուրիշի տարածքին: Հովհաննիսյանները դիմեցին Արաբկիրի թաղապետին, դատախազություն: Քաղաքապետն ավելի հեռուն գնաց. մեկ այլ որոշմամբ, որը կայացրել էր նախորդից 4 օր հետո, վաճառվեցին Հովհաննիսյանների սանհանգույցը, խորդանոցը եւ տնկիները. «Ընդլայնել պահեստը» ձեւակերպումով: Կերոսինով Վիրաբյանն այրեց Հովհաննիսյանների ծառերը, որի հետեւանքով 74-ամյա Հովհաննիսյանն ընկավ հիվանդանոց:

Նունքան ծանր վիճակում է գտնվում ընտանիքի 70-ամյա մայրը, որը ծառերը ոչնչացնելու ժամանակ ուշագնաց էր եղել 40-ից ավելի հաստավիզ «տղերքի» ներկայությամբ: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Նիկոլայ Խաչիկյանի ուսումնասիրությունների, «ծառերի չորացման փորձը կատարվել է հարեւան Վիրաբյան Արմենի կողմից»: Պատճառված վնասի հարցով որդին՝ Խաչիկ Հովհաննիսյանը դիմել է դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, բայց՝ ապարդյուն: Ստիպված դիմել են դատարան, որի անդրանիկ նիստը նշանակվել էր նոյեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել