Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻ՞ՐԸ

Օգոստոս 24,2006 00:00

ԴԱԴԱՐԵՑՐԵՑ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻ՞ՐԸ Երեկ անդրադառնալով ՌՈՍԱՌ՝ «Հայ-ռուսական
միջռեգիոնալ համագործակցության կենտրոն» կազմակերպությանն ԱԺ բյուջեից միջոցներ հատկացնելուն՝
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, թե այն որեւէ կապ չունի ԱԺ-ի հետ, ուստի այսուհետ
այդ գումարները չպետք է հատկացվեն. «ԱԺ-ն հասարակական կազմակերպությունների համար
դոնոր կազմակերպություն չէ»: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այս առնչությամբ
«Առավոտին» հայտնեց. «ՌՈՍԱՌ-ի մասին Տիգրան Թորոսյանի կարծիքը մեզ համար ընդունելի
չէ: Տեղեկացնեմ, որ ՌՈՍԱՌ-ը ստեղծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների միջեւ
կնքված համաձայնագրի հիման վրա՝ այսպես կոչված, «պարիտետային» սկզբունքով, հայկական
եւ ռուսական ֆինանսավորմամբ: Ռուսական կողմը հատուկ այս կազմակերպության համար Սանկտ
Պետերբուրգում տրամադրել է գրասենյակ, վերանորոգել այն, տրամադրել սարքավորումներ,
վճարում է աշխատակիցների աշխատավարձը եւ նաեւ ցուցաբերում այլ աջակցություն: Այդ
համաձայնագիրը ժամանակին լայնորեն լուսաբանվել է, եւ պրն Թորոսյանը, լինելով ԱԺ փոխնախագահ՝
չէր կարող չիմանալ այդ մասին: Ընդգծում եմ, սա երկկողմանի՝ իրավական բոլոր ընթացակարգերով
ստորագրված համաձայնագրի հիման վրա ստեղծված կառույց է: Եվ եթե այսօր ԱԺ նախագահը
որոշում է միակողմանիորեն դադարեցնել Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին….
ի՞նչ ասեմ»: ՕԵԿ փոխնախագահը վկայակոչեց նաեւ միջազգային «դոնորական» փորձը. «Բազմաթիվ
երկրների խորհրդարաններ իրականացնում են ծրագրեր, տրամադրում ֆինանսավորումներ մշակութային,
կրթական, սոցիալական ծրագրերի համար: Մասնավորապես՝ Ֆրանսիայի Սենատը հատուկ ֆինանսավորում
է տրամադրել, տարածք վարձակալել եւ բացել ցուցահանդես հասարակության համար: Միջնակարգ
կրթական ծրագրեր են իրականացնում Գերմանիայի, ՌԴ խորհրդարանները»: Իսկ արձագանքելով
Տիգրան Թորոսյանի ԱԺ աշխատակազմն օպտիմալացնելու ծրագրին՝ պրն Շահգելդյանն ասաց.
«Ինքն ԱԺ նախագահ է եւ, ասենք, վաղը կարող է որոշում ընդունել, որ խորհրդարանում
մնալու է մեկ վարչություն՝ 10-15 աշխատակիցներով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել