Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ 60 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ

Օգոստոս 23,2006 00:00

ԻՆՉՊԵՍ
ԾԱԽՍԵԼ 60 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ «Առավոտը» տեղեկացրել էր հուլիսի 26-31-ը
Յուրմալայում կայացած «Նովայա վոլնա» ժամանակակից երգի երիտասարդ կատարողների 5-րդ
միջազգային մրցույթին մասնակցած արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանի մասին, ում աջակցել
էր ԼՂՀ կառավարությունը: Հիշեցնենք, որ նա գրավեց 9-րդ տեղը եւ արժանացավ հատուկ
մրցանակի՝ օրիգինալ երգի լավագույն կատարման համար: Ի դեպ, 2005թ. Ստեփանակերտում
կայացած «Ընծա» համահայկական մրցույթում Ռ. Ամյանը արժանացել էր Գրան պրիի, որից
հետո մի ընծա էլ արել էր պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը՝ խոստանալով 2006-ին նրան
ներկայացնել «Նովայա վոլնա» մրցույթին: Մրցույթից բավական ժամանակ է անցել,
եւ լուրեր են պտտվում, որ երգչին Յուրմալայում ներկայացրած պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանին
իբր տրվել է 60 հազար եվրո՝ Ռ. Ամյանին մրցանակային տեղ ապահովելու համար: Այս առիթով
Ն. Սարգսյանը մեզ տեղեկացրեց հետեւյալը. «Մրցույթի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու
համար ես ներկայացրել եմ մինիմալ ծախսեր, որը կազմում է շուրջ 6000 դոլար: Դրա մեջ
մտնում էր այցելությունը Մոսկվա, ֆոնոգրամաների, ձայնագրման ստուդիայի, ֆոտոսեսիաների,
հագուստի, իմիջմեյքերի, փոքրիկ նվերների եւ այլնի ծախսերը: Եթե պահանջվում էր 15
երգ, ապա մենք տեղավորվել ենք հատկացված գումարի մեջ եւ ձայնագրել ընդամենը 6-7-ը:
Տեղեկացնեմ նաեւ, որ եզրափակիչ փուլին մասնակցելու համար տրամադրվել է գումար, որի
չափը ես՝ որպես պրոդյուսեր, չգիտեմ, քանի որ այն տնօրինել է ինքը՝ Ռազմիկը: Ի դեպ,
որպես պրոդյուսեր, իմ աշխատանքի համար վարձատրությունը չեմ էլ ներկայացրել, հետեւաբար
ոչինչ էլ չեմ ստացել»: Երեկ երգչի հետ մեզ չհաջողվեց կապվել: Նրա պարզաբանումն այս
առիթով՝ առաջիկայում: Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել