Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՆ «ՎԸ-ՆԱՍ Ա»

Օգոստոս 03,2006 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐԿԵՐԻՆ «ՎԸ-ՆԱՍ Ա» ՀՀ հարկային պետական ծառայությունը հրապարակել
է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը՝ 2006 թվականի առաջին կեսի տվյալներով:
2006-ի առաջին եռամսյակի հետ համեմատ, լավագույն տասնյակում փոխատեղումներ
կան, լավագույն եռյակն անփոփոխ է. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ 13.447
միլիարդ, «ԱրմենՏել»՝ 8.331 միլիարդ, «ՀայՌուսգազարդ»՝ 5.647 միլիարդ դրամ: Չորրորդ
տեղում դարձյալ Ֆլեշն է՝ 4.065 միլիարդ: «Քաղպետրոլսերվիսը» վեցերորդ դիրքից իջել
է յոթ, «Վիվասելը» յոթերորդից իջել է ութերորդ տեղ: «Գրանդ տոբակոն» մնացել է իր
9-րդ հորիզոնականում, իսկ առաջին եռամսյակում տասնյակը եզրափակող Մեծամորի ատոմակայանը
իջել է 12-րդ հորիզոնական՝ իր տեղը զիջելով «Ինթերնեյշնել Մասիս տաբակ» ընկերությանը:
Միխայել Բաղդասարովի «Արմավիա» ընկերության երկու A320 ինքնաթիռների կորուստը ակնհայտորեն
ազդել է ավիաընկերության եկամուտների վրա: Եթե 2006-ի առաջին եռամսյակում «Արմավիան»
վճարել էր 62,4 մլն դրամ հարկ եւ 144-րդն էր, ապա 2006-ի առաջին 6 ամիսների կտրվածքով
211-րդն է եւ արդեն վճարված 62,4 միլիոնին հավելել է ընդամենը 35,9 միլիոն: «Միկա-Արմենիա
Թրեյդինգ» ընկերության վճարած հարկերը նույնպես նվազել են. ընկերությունը առաջին
եռամսյակում 14-րդն էր (655 միլիոն), կես տարվա կտրվածքով՝ ընդամենը 20-րդը՝ 935
միլիոն: «Մեծ անիվ» ընկերությունը, որի անունը կապվում է ՀՀ նախագահի աշխատակազմի
նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ, 2006-ի առաջին երեք ամիսներին 100-ի մեջ
43-րդն էր՝ (185 միլիոն), 2006-ի առաջին վեց ամիսներին 47-րդն է՝ 413 միլիոն: Գագիկ
Ծառուկյանի ձեռնարկությունները եւս դիրքերը զիջել են: «Մուլտի Լեոն» ընկերությունը
80-ից իջել է 82-րդ հորիզոնական, «Մուլտի Գրուպը» 129-ից իջել է 168-րդ հորիզոնական:
«Արարատցեմենտը» եւս ռեկորդային անկում է ապրել՝ 104-ից իջնելով 175-րդ հորիզոնական՝
մինուս 71 կետ: Իսկ «Երեւանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը» 164-ից իջել է
210-րդ տեղ: Դիրքերը զիջել է նաեւ կոալիցիոն կուսակցություն դարձած ՄԱԿ-ի ղեկավար
Գուրգեն Արսենյանի «Արսօյլը»՝ 21-րդն էր, դարձել է 22-րդը: Ավշարի գինու գործարանը
եւս նահանջել է՝ 18-րդից 21-րդ տեղ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել