Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-Ը ԴԺԳՈՀԵՑ ԹՈՆԻ ԲԼԵՐԻՑ

Հուլիս 29,2006 00:00

ՀՌԱԿ-Ը
ԴԺԳՈՀԵՑ ԹՈՆԻ ԲԼԵՐԻՑ Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, փորձելով
շրջանցել ներկայիս ներքաղաքական հախուռն զարգացումները, քննարկման թեմա էր դարձրել
Ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրները: Ավանդական կուսակցության
ատենապետի խոսքերով՝ «Անգլիայում գործող «Թուրք ժողովրդի իրավունքների պաշտպանության
կոմիտեն» եւ թուրքական շահերը պաշտպանող մի քանի այլ կազմակերպություններ ակտիվ պայքար
են սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման պնդումների դեմ: Հատկապես վերջիններս հատուկ
քաղաքականություն են վարում չեղյալ համարելու Էդինբուրգ եւ Քվինեթ քաղաքների ընդունած՝
Ցեղասպանությունը դատապարտող որոշումները: Այս հակահայկական միջոցառումները հովանավորվում
են Անգլիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Անգլիայի ԱԳՆ ներկայացուցիչները,
գործիք դառնալով հիշյալ թուրքամետ միություններին, իրենց իրավունք են վերապահել հայտարարելու,
որ 15-16 թթ. դեպքերը չեն համապատասխանում ՄԱԿ-ի ցեղասպանությունների մասին կոնվենցիային
եւ դժվար է վերջնական գնահատական տալ 90 տարի տեղի ունեցած դեպքերին: ՀՌԱԿ-ը այս
ամենը համարում է վիրավորանք եւ սադրիչ հայ ժողովրդի նկատմամբ: Եթե Թուրքիան այժմ
փորձում է հերքել Հայոց ցեղասպանությունը, ապա Անգլիան մասնակցում է այդ հերքմանը՝
առանց փաստերի քննարկման ու իրազեկման: Անգլիան ակամայից մասնակիցն է դառնում Թուրքիայի
գործած հանցանքին: Մենք փաստերով ենք խոսելու Անգլիայի կառավարության հետ, եթե կարո՞ղ
են, թող Ցեղասպանության փաստերը հերքեն»: Այն դիտարկմանը, թե ներքաղաքական այս դժվար
կացութաձեւում արդյոք տեղի՞ն է ցեղասպանության հարցի բարձրացումը, ՀՌԱԿ ատենապետն
ասաց. «Այսօր լռելու պահը չէ: Կան բաներ, անկախ ներքաղաքական զարգացումներից, որոնց
պետք է անդրադառնալ, դեմն առնել, պետք է պայքարենք: Անգլիայի վարչապետ Թոնի Բլերն
անձամբ պետք է պատասխանի, թե ինչ եղան 5 միլիոն հայերն ու նրանց գույքը»: ԳԱՐԻԿ
ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել