Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ ԵՐԿՈՒ «ԱՐԾԱԹ»

Հուլիս 27,2006 00:00

Երեկվա «Առավոտում» արդեն տեղեկացրել ենք,
որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայաստանցի ծանրորդներ Քրիստինե Պետրոսյանն
ու Ռուբիկ Մամոյանը նվաճել են արծաթե մեդալներ: Գյումրեցի 14-ամյա Քրիստինեն
պարզապես հիացմունք է պատճառել իր մարտնչող ոգով ու համառ պայքարով: Պոկում վարժությունում
նա բարձրացրել է 53 կգ, երկու կիլոգրամով ավելի, քան հետագայում հաղթող դարձած ռուսաստանցի
Եկատերինա Մատվեեւան, ու նվաճել փոքր ոսկին: Իսկ հրումում Լատվիայի ներկայացուցիչ
Ժեկատերին Զերկալովայի հետ միասին ցույց է տվել 65 կգ արդյունք: Սակայն անձնական
քաշով ընդամենը երկու գրամ ավելի լինելու պատճառով արժանացել է փոքր «բրոնզի»: Երկամարտում
ունենալով 118 կիլոգրամ ցուցանիշ՝ հայ աղջնակը ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե
մեդալակիր: Իսկ մրցանակային եռյակը կազմել են. 1.Եկատերինա Մատվեեւա (ՌԴ)՝
122 կգ 2.Քրիստինե Պետրոսյան (Հայաստան)՝ 118 կգ 3.Ժեկատերին Զերկալովա
(Լատվիա)՝ 115 կգ Տղաների մրցակցությունում Հայաստանի հաշվարկին առաջին մեդալը
բերեց 56 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը: Նա, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լանդսկրոնայում
հանդես է գալիս նախկինից մեկ աստիճան ավելի՝ մինչեւ 56 կգ քաշային կարգում: Շվեդիայում
նվաճեց երեք «արծաթ», որոնցից երկուսը՝ առանձին մարզաձեւերում (պոկում՝ 100 կգ, հրում՝
119 կգ, երկամարտ՝ 219 կգ): Ճիշտ է, մեր ծանրորդը 35 կգ-ով զիջեց չեմպիոնի կոչումը
նվաճած ռումինացի Անտոնիու Բուսիին, բայց դրա փոխարեն ամբողջ 10 կիլոգրամով գերազանցեց
երրորդը ճանաչված լեհ Միխալ Մարչակին: Այս քաշային կարգում ծանրորդները պատվո պատվանդանին
կանգնեցին հետեւյալ հերթականությամբ: 1. Անտոնիու Բուսի (Ռումինիա)՝ 254 կգ
2. Ռուբիկ Մամոյան (Հայաստան)՝ 219 կգ 3. Միխալ Մարչակ (Լեհաստան)՝
209 կգ 56 կգ քաշային կարգում Հունաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս հայազգի
Արմեն Առաքելյանը: Նա հանգրվանեց 7-րդ հորիզոնականում՝ երկամարտում ցույց տալով 202
կգ (90+112): Երեկ մրցահարթակ էին մտնելու մեր հանրապետության եւս չորս ներկայացուցիչներ.
աղջիկներ, 53 կգ քաշային կարգ՝ Հեղինե Եփրեմյան (Քասաղ), Աննա Գովելյան (Գյումրի),
տղաներ, 62 կգ՝ Առաքել Միրզոյան (Բաղրամյան), 69 կգ՝ Դավիթ Գալուստյան (Երեւան):
Երեկ աղջիկների մինչեւ 53 կգ քաշային կարգում Հեղինե Եփրեմյանը եւ Աննա Գովելյանը,
համապատասխանաբար, գրավեցին 4-րդ եւ 5-րդ տեղերը: Հեղինեն երկամարտում իր անվան դիմաց
գրանցեց 160 (70+90) կիլոգրամ, ընդ որում՝ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե
մեդալ, իսկ Աննան պոկեց 74 կգ, հրեց 85 կգ եւ երկամարտի 159 կգ-ով ընդամենը մեկ կիլոգրամով
զիջեց իր թիմակցին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31