Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ

Հուլիս 27,2006 00:00

Մեր տունը մենք պիտի շենացնենք Շինանյութերի
արտադրությամբ զբաղվող «Շեն կոնցեռն» ՓԲԸ-ն այսօր հայաստանյան այն խոշոր ձեռնարկություններից
է, որի արտադրանքը լայն սպառում է գտել ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին շուկայում:
Ձեռնարկությունը ստեղծվել է «Հայգունմետաղառ» ՊՁ բազայի հիման վրա: Ի տարբերություն
խորհրդային տարիների խոշոր ձեռնարկությունները մասնավորեցրած այլ ձեռնարկատերերի,
«Շեն կոնցեռնի» նախագահ Սամվել Բեգլարյանը խոստովանում է, որ իրենք ժառանգել են Խորհրդային
Միության խոշորագույն եւ տեխնիկապես լավ զինված ու հագեցած հզոր ձեռնարկություն,
որն ունեցել է 5 հա տարածք, 14.000 քմ պահեստներ: Գործարանը 1995-ին մասնավորեցվել
է առանց քանդվելու ու ավերվելու եւ վերանվանվել «Շեն կոնցեռն» ՓԲԸ: Սկզբնական շրջանում
ընկերությունը ներմուծում էր միջազգային հեղինակավոր ընկերությունների արտադրած շինանյութեր,
այնուհետեւ սկսեց տեղում արտադրել այդ ապրանքը, նպատակ ունենալով տեղական հումքով
ստեղծել ավելի բարձրորակ արտադրանք, նպաստելով նաեւ հանրապետությունում նոր աշխատատեղերի
ստեղծմանը: Առաջին արտադրությունը 1999թ. ստեղծված փոշեշաղախների արտադրությունն
էր, որն այսօր 80%-ով սպառվում է հայաստանյան շուկայում եւ մրցունակ է դրսից ներկրված
արտադրանքին: Երկրորդը՝ ներկերի ատադրությունը ստեղծվեց 2000-ին: Այսօր սպառվում
է ներկերի միայն 50%-ը, քանի որ Հայաստանի շուկան ողողված է Թուրքիայից եւ Էմիրություններից
ներմուծված էժանագին, բայց անորակ եւ էկոլոգիապես ոչ մաքուր արտադրանքով: Մինչդեռ
«Շեն կոնցեռնի» ներկերը էկոլոգիապես մաքուր են, առողջության համար անվտանգ, որակյալ
եւ կայուն՝ քերծվածքների, հարվածների, ինչպես նաեւ ցանկացած եղանակային պայմանների
հանդեպ: «Շեն կոնցեռնն» արտադրում է ներկեր շինարարական թե ներքին եւ թե արտաքին
մակերեսների (բետոն, գիպս, ծեփ, փայտ, պաստառ) եւ թե այլ ծածկույթների համար: 2004-ի
բանակցությունների արդյունքում 2005-ին կնքվել է պայմանագիր Եվրոպական վերակառուցման
զարգացման բանկի հետ եւ կառուցվել երրորդ գործարանը՝ բետոնե բլոկների, սալիկների
արտադրությունը: Նորագույն տեխնոլոգիաներով բետոնե բլոկների արտադրությունը ճանաչված
է աշխարհում՝ շնորհիվ արտադրանքի ամրության, զանգվածի խտության, գրավիչ տեսքի, գունային
լայն գամմայի, ջերմակայուն եւ ջերմամեկուսիչ հատկության: Բլոկներն արտաքինից նման
են տուֆին եւ այնքան գեղեցիկ են, որ կարելի է կիրառել նաեւ պատերի ներքին հարդարման
համար: «Շեն կոնցեռնն» արտադրում է նաեւ մայթի սալիկներ, պարիսպների համար բետոնե
բլոկներ եւ պարիսպները ծածկող բետոնե ծածկաքարեր: Ընկերության արտադրած դեկորատիվ
բլոկները, հատուկ ծաղկամանները կարող են գեղեցկացնել ու կանոնավորել ցանկացած բակ:
«Շեն կոնցեռնի» ողջ արտադրությունն իրականացվում է տեղական եւ գերմանական հումքերի
եւ տեխնոլոգիաների հիման վրա, ժամանակակից սարքավորումներով: Կոնցեռնն արտադրում
է նաեւ սալիկների սոսինձ, ծեփամածիկ, հարդարող սվաղներ, որոնք իրենց հարմարավետ փաթեթավորմամբ
եւ ներքին խիտ բաղադրությամբ հեշտացրել են շինարար վարպետների աշխատանքը՝ խնայելով
նրանց ժամանակն ու էներգիան: «Շեն կոնցեռնի» հետ այսօր աշխատում են շատ շինարարական
կազմակերպություններ եւ անհատներ, ովքեր մեկ անգամ կիրառելով ընկերության արտադրանքը,
դարձել են նրա մշտական սպառողը: Որպեսզի շինարարները սովորեն եւ կարողանան կիրառել
«Շեն կոնցեռն» ՓԲԸ-ի արտադրանքը, ընկերությունը շուտով կունենա իր ուսումնական հաստատությունը,
որտեղ կկրթվեն շինարարներ, ովքեր կտիրապետեն տեղական արտադրանքի կիրառմանը: Նպատակ
ունեն նաեւ ստեղծել չորրորդ գործարանը՝ գիպսակարտոնի արտադրությամբ, որը տեղական
հումքով կարտադրի ժամանակակից նոր արտադրատեսակ: Այժմ ընթանում է գիպսի հանքերի հետազոտություն:
Ըստ «Շեն կոնցեռն» ՓԲԸ-ի նախագահ Սամվել Բեգլարյանի, հավանաբար նոր գործարանը կսկսի
աշխատել 2007-ից: Ն. Վ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31