Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ

Հուլիս 27,2006 00:00

ՄԵՂԱԴՐԵՑԻՆ
ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ Ա-320 օդանավի կործանման հետաքննությունն
ավարտվել է: Երեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ստացել է օդանավի
աղետի հետաքննության արդյունքների մասին Ավիացիոն միջպետական կոմիտեի (ԱՄԿ) պաշտոնական
հաղորդագրությունը: Եզրակացության համաձայն, Ա-320-ը կործանվել է անձնակազմի
մեղքով: ՄԱԿ-ի փորձագետները պնդում են, որ օդանավի իջեցման պահին հրամանատարը կատարել
է ոչ համարժեք գործողություններ, իսկ երկրորդ օդաչուի կողմից իջեցման պահին պարամետրերի
նկատմամբ անհրաժեշտ հսկողություն չի իրականացվել. «Անձնակազմի հետագա գործողությունները՝
նպատակաուղղված արդեն անհրաժեշտ վերասլացին, երկրին մոտենալու նախազգուշացման համակարգի
ազդանշանման ընթացքում, եղել են ոչ կոորդինացված եւ անբավարար՝ ինքնաթիռը իջեցումից
դուրս հանելու համար»: Ըստ եզրակացության, ինքնաթիռի շարժիչների եւ համակարգերի
խափանում չի եղել. «Ինքնաթիռն ըստ պահանջվող կարգի արձագանքել է ինչպես ինքնավարման
հրահանգներին, այնպես եւ անձնակազմի կողմից կիրառված կառավարման գործողություններին:
Օդանավի ավիավառելիքի քանակը բավարար է եղել թռիչքի բարեհաջող ավարտի համար»: «Արմավիայի»
սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում
հայտարարել է, որ ինքը համաձայն չէ Ա-320 օդանավի վթարի հետաքննման միջպետական ավիացիոն
կոմիտեի եզրակացության հետ, համաձայն որի՝ ինքնաթիռը կործանվել է անձնակազմի մեղքով:
Նրա խոսքերով, վթարի համար մեղավոր են նաեւ ցամաքային ծառայությունները, եղանակային
պայմանները, Սոչիի օդանավակայանի դիրքը: Բաղդասարովը նշել է, որ եզրակացությունը
կարող է բողոքարկվել, սակայն ինքն առայժմ չի հասցրել ծանոթանալ կոմիտեի վերջնական
եզրակացությանը, քանի որ գտնվում է Գերմանիայում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել