Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ՄԵԿ «ԲՐՈՆԶ»

Հուլիս 25,2006 00:00

Բուլղարիայի
Պլովդիվ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանը
նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում միջազգային
մրցաշարերի հաղթող Հրաչիկ Ջավախյանը կիսաեզրափակիչում միավորների 25:16 տարբերությամբ
առավելության հասավ Բելառուսը ներկայացնող իր հայրենակից Վազգեն Սաֆարանյանցի նկատմամբ
ու մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու էր ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի
հետ: Ցավոք, վճռորոշ այդ մենամարտում հաջողությունն ուղեկցեց Հրաչիկի մրցակցին՝ 39:15,
որն էլ նվաճեց ոսկե մեդալը՝ «արծաթը» թողնելով հայաստանցուն: Արդեն տեղեկացրել
ենք, որ քառորդ եզրափակիչը հաջող հաղթահարելուց հետո իր համար առնվազն բրոնզե մեդալ
էր ապահովել նաեւ 48 կգ քաշային, երիտասարդների աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր
Հովհաննես Դանիելյանը: Նրա հաջորդ մրցակիցը Ռուսաստանի բազմակի չեմպիոն, նույնպես
հայազգի Դավիթ Հայրապետյանն էր: Հայրենակիցների հակամարտությունը նախավերջին փուլում
ավարտվեց 3-րդ ռաունդում Դավիթի բացահայտ առավելությամբ: Հովհաննեսը բավարարվեց բրոնզե
մեդալով, իսկ Հայրապետյանը եզրափակիչում միավորներով հաղթելով իտալացի Ալֆոնսո Պինտոյին՝
դարձավ Եվրոպայի չեմպիոն: Թիմային հաշվարկով Հայաստանի ազգային հավաքականը
40 երկրների մեջ գրավեց 5-րդ տեղը: Իսկ հաղթող դարձավ Ռուսաստանը, որը Պլովդիվում
անչափ հաջող հանդես եկավ՝ իր հաշվարկում գրանցելով 9 «ոսկի» եւ 2 «արծաթ»: Ասենք
նաեւ, որ Բուլղարիայում մեդալ նվաճել հաջողվեց ընդամենը 19 երկրի: Իսկ թիմային պայքարում
մրցանակային եռյակը կազմեցին. ոսկի արծաթ բրոնզ ընդամենը 1. Ռուսաստան
9 2 0 11 2. Բուլղարիա 1 2 2 5 3. Ուկրաինա 1 1 3 5 ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել