Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Հուլիս 18,2006 00:00

ԹՈՂ
ՀՐԱԺԱՐՎԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ «Ես դրան կտրականապես դեմ եմ»,՟
մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը որոշել է անդամակցել
Հանրապետական կուսակցությանը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է պաշտպանության նախկին
նախարար, նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նաեւ հավելել.
«Ես կընդունեի, եթե նա հիմա հրաժարական տար նախարարի պաշտոնից եւ ասեր, որ մտնում
է Հանրապետական կուսակցություն, ազնիվ ընտրությունների արդյունքում մեծամասնություն
կազմում խորհրդարանում եւ հետո կրկին դառնում նախարար կամ վարչապետ»: Հիշեցնելով՝
«Երբ ես դարձա պաշտպանության նախարար, սառեցրի իմ գործունեությունը ԱԺՄ՟ում: Հետո,
երբ դուրս եկա նախարարությունից, վերականգնվեցի կուսակցությունում»: Երեկ
«Մարդու իրավունքներ 96» կուսակցության վարչությունը նույնպես հայտարարություն է
արել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը՝
կուսակցական դառնալու մասին, ոտնահարում է ոչ միայն «Կուսակցությունների մասին» ՀՀ
օրենքի պահանջները (10 հոդված), այլեւ բացահայտորեն ուղղված է Հայաստանում հաստատված
սահմանադրական կարգի խախտմանը (8.2 եւ 28 հոդվածներ): Հանրապետության պատմության
մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարը փորձ է անում խաթարել զինված ուժերի չեզոքությունը
քաղաքական հարցերում»: Կուսակցության վարչությունը միաժամանակ նշում է, թե՝ «այս
պայմաններում ՀՀ նախագահը պարտավոր կլինի նաեւ միջոցներ ձեռնարկել ՀՀ սահմանադրական
կարգը խախտող կուսակցության գործունեության արգելման ուղղությամբ»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել