Ասում է Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
Արթուր ԱղաբաբյանըՄովսես Խորենացու անվան համալսարանը 10 տարեկան է Այս տարի
աշնանը հանդիսավորությամբ կնշվի համալսարանի հիմնադրման 10 տարին: Իր գործունեության
տարիների ընթացքում համալսարանը զգալի առաջընթաց է ապրել: Այդ մասին են վկայում բուհի
նյութատեխնիկական բազայի ստեղծումը, լաբորատոր պայմանների, համակարգչային սրահի,
գրադարանի առկայությունը, նոր մասնաշենքի ձեռքբերումը: Իհարկե, այս ամենի արդյունքում
անհամեմատ բարելավվել է ուսումնական պրոցեսի արդյունավետ անցկացումը: Ըստ
համալսարանի ռեկտոր Արթտուր Աղաբաբյանի. «ՀՀ-ում մասնավոր ուսումնական հաստատությունների
ստեղծումը բերեց այլընտրանքային կրթական համակարգի առկայությանը, ինչը, բնականաբար,
իր դրական ազդեցությունն ունեցավ, քանի որ ցանկացած մրցակցություն ապահովում է որակ
եւ առաջընթաց: Սկզբնական շրջանում, երբ 90-ականներին ներմուծվեց մասնավոր բուհական
համակարգը, ստեղծվեց նեգատիվ ու գորշ պատկեր: Շատ բուհերի ղեկավարներ ոչ լուրջ մտադրությամբ,
այլ բիզնեսի նպատակով էին բուհ ստեղծում: Իհարկե կային նաեւ կրթության բնագավառում
փորձառու եւ ճանապարհ անցած մարդիկ, ովքեր լուրջ նպատակներ էին հետապնդում եւ սրտի
ցավով էին վերաբերվում կրթական խնդիրներին: Կան բուհեր, որոնք դիմակայելով մրցակցությանը,
այսօր մրցակից են նաեւ 80-ամյա պետական բուհերին: Ես կարծում եմ, որ Հայաստանում
բուհական համակարգը կայացած է: Արդեն չեն տարբերակվում մասնավոր եւ պետական բուհերը:
Կա միայն այն տարբերությունը, որ մասնավորի հիմնադիրը ֆիզիկական անձն է, պետականինը՝
պետությունը: Բուհի դեմքը, որպես կանոն, որոշում են դասախոսները, իսկ երկու կարգի
բուհերում էլ դասավանդում են նույն դասախոսները: Այս բուհերի էական տարբերությունը
կապված է զինծառայության խնդրի հետ: Իմ անձնական տեսակետն այն է, որ բոլոր երիտասարդները
պետք է ծառայեն բանակում, անկախ այն բանից, թե որ բուհում են սովորում, քանի որ մենք
դեռ դուրս չենք եկել պատերազմից, իսկ սովորելը շատերի համար դառնում է միայն զինծառայությունից
խուսափելու միջոց: Սա երկրի համար կարեւոր, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր
է»: Մովսես Խորենացու անվան համալսարանը ունի վեց մասնագիտություն, որոնք
բոլորն էլ հավատարմագրված են եւ շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ:
Ն. Վ. R