Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կուսակցական շինարարության մեջ կարեւորը որակն է

Հուլիս 12,2006 00:00

Վստահ
է ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը Երեկ Քրիստոնեա-դեմոկրատական միության
նախագահ Խոսրով Հարությունյանը իր տեսակետներն էր արտահայտում Հայաստանում ներքաղաքական
զարգացումների վերաբերյալ։ Պարոն Հարությունյանի բնորոշմամբ, քաղաքական իրավիճակը
կարելի է բնութագրել որպես նախընտրական, «քանի որ հիմնական դերակատարություն ունեցող
քաղաքական ուժերի շունչը արդեն զգում ենք,- ասաց նա,- սակայն ցավով պետք է նշենք,
որ չի ձեւավորվել հանրային այն ընկալումը, ըստ որի, քաղաքական կառույցները պետք է
աչքի ընկնեն ոչ թե քանակով, այլ որակով: Իսկ մեզ մոտ կարեւորվում է քանակի ապահովումը»,-
եզրակացրեց պարոն Հարությունյանը: Բանախոսը համոզված է, որ «Արդարություն» դաշինքի
քաղաքական ֆենոմենը չի կրկնվի: Եթե լինեն էլ դաշինքներ, ապա՝ գաղափարախոսական հենքի
վրա: «Սակայն կարծում եմ, որ շատ օգտակար կլիներ աջ ուժերի համախմբումը»: Պարոն Հարությունյանը
ժխտեց իրենց կուսակցության, ՄԱԿ եւ «Արժանապատիվ ապագա», առավել եւս՝ ՀՀՇ կուսակցությունների
հետ դաշինք կազմելու լուրերը: ՔԴՄ նախագահը վստահ է, որ գալիք ընտրությունների՝
ընտրակեղծիքներից զերծ լինելը պայմանավորված կլինի փոխհամաձայնություններով: «Գալիք
ընտրությունները Հայաստանի համար կարող են լինել պատմական քննություն: Պետք
է հասնենք նրան, որ քաղաքական ուժերը ընտրություններին միմյանց հետ պայքարեն քաղաքական
թիմերով՝ նախապես հանրությանը ներկայացնելով իրենց ծրագրերը, անցածի նման չլինի,
երբ քաղաքական մի ուժ ներկայացնում է իր ծրագիրը, բայց նախարար էր դառնում վերջինիս
հետ կապ չունեցող մեկը»,- վկայում է նա: Բանախոսը համոզված է, որ մինչեւ 2007 թվականի
ընտրությունները իշխանափոխություն չի լինելու, բայց մտավախություն ունի, որ անտեղի
քաղաքական կրքերի պատճառով կձախողվեն ընտրությունները: «Պետք է մեղմենք իրավիճակը,
այլապես հորձանուտում կհայտնվենք»,- ասում է նա: Ինչ վերաբերում է ՔԴՄ-ի՝ գալիք ընտրություններին
մասնակցելուն, ապա «2007 թվականին մենք ընտրություններին մասնակցելու ենք, որին գնալու
ենք միայնակ: Այժմ հաջողություններ չենք ակնկալում, բայց կարեւորում ենք մեր գաղափարախոսությունը»:
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել