Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՔԱՐԵՐԸ
ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հուլիս 12,2006 00:00

Վտանգավոր
վերնակառույց Ովքեր
այս օրերին անցել են Աբովյան փողոցի 13 շենքի մոտով, հաստատ վախեցած մի կողմ են քաշվել՝
տանիքից թափվող քարերի հետեւանքով: Նման մի քար էլ, բարեբախտաբար, ընկավ մայթին եւ
փորձեցինք գնալ քարի հետքերով: Շենքը վեց հարկանի է, 4 մուտքով, ըստ մասնագետների,
այն կառուցվել է 1960-ին: Այս շենքը, ինչպես Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի
ցանկացած միջամտություն, կարգավորվում է բազմաբնակարան շենքերի կառավարման մասին
եւ համատիրության մասին օրենքներով: Ասել է, թե քար ընկնելն ու կարգավորելը տեղի
է ունենում վերոնշյալ օրենքով: Ի դեպ, քար կարող է ընկնել, ինչպես այս դեպքում էր,
երբ իրականացվում է շինարարություն: Շենքի տանիքում շինարարական աղբ էր եւ 6-րդ հարկի
բնակիչներն այնտեղ բարձրանալու իրավունք չունեին: Այսինքն՝ գլխիդ վերեւում զենք-զինամթերքի
պահեստ էլ եթե տեղադրվեր, տեղի բնակիչը զրկված էր առարկելու իրավունքից: Շենքի բնակիչները
մեր այցի ժամանակ տեղեկացրին, որ շինարարությունն իրականացնում է հարեւան մուտքի
բնակիչ Պետրոս Տիրունյանը, որի անվամբ առկա են սեփականության իրավունքի գրանցման
վկայականներ: Սա այն դեպքում, երբ 3 բնակիչներին տրված (որոնց տանիքներն ընկել են
«ազդեցության գոտու» տակ) պաշտոնական որեւէ փաստաթղթով նման շինություն ընդհանրապես
գոյություն չունի: Մեր տրամադրության տակ գտնվող անշարժ գույքի կադաստրի Կենտրոն
տարածքային ստորաբաժանման ղեկավարի պատասխանով, օրինակ՝ թիվ 59, 60, 46 բնակարանների
վրա գտնվող տանիքի նկատմամբ գույքային իրավունք գրանցված չէ: Քաղաքապետարանում հայտնում
են, որ նշված շենքի մի խումբ բնակիչների թույլատրվել է կառուցել ձեղնահարկ, սակայն
քաղաքապետարանը այդ թույլտվությունը տալիս հաշվի չի առել Հայսեյսմշինի եզրակացությունը,
որի համաձայն՝ «շենքը չի համապատասխանում գործող սեյսմակայուն նորմերի պահանջներին
եւ տանիքի վրա ձեղնահարկի շինարարություն իրականացնել չի թույլատրվում»: Հետեւաբար,
ինչու են շարունակում թափվել քարերը: Եվ ինչով են դատապարտված 6-րդ հարկի բնակիչները,
ում պատերի ճեղքը այնքան էր, որքան պատի մեջ փորձության ենթարկված մեր ձեռքի ափը:
Զարմանալ կարելի է նաեւ քաղաքապետարանի թույլտվության վրա. իրենց իսկ ընդունած
26 որոշմամբ «չի թույլատրվում 5-րդից ավելի հարկայնության շենքերում կցակառույց բնակելի
կամ օժանդակ նշանակության շինությունների իրականացումը»: 6 հարկանի շենքի տանիքում,
այն էլ Աբովյան փողոցի վրա, ինչու հանկարծ բարձրացավ եւս 2 հարկ: Արդյունքում ինչպես
Հայսեյսմինշինն է իր եզրակացությամբ նկարագրում շենքի տեխնիկական վիճակը՝ «գերբեռնբածության
պատճառով միջնապատերում առաջացել են 9մմ բացվածքի ուղղահայաց եւ թեք ճաքեր»: Կամ՝
«առանձին քարեր տեղաշարժվել են եւ սպառնում են անկման»: Եթե քաղաքապետը երբեմն-երբեմն
անցնի այս փողոցով, իր գլխի մաշկի վրա հաստատ կզգա քարերի անկումը: Ուրեմն, ինչու
է շարունակվում շինարարությունը: Մասնագետները գտնում են, որ վնասված պատերը ենթակա
են ուժեղացման եւ վերականգնման: Բնակիչները տեղեկացրին, որ դիմել են ՀՀ նախագահի
վերահսկողության ծառայության ղեկավարին եւ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությանը: Վերջինս թաղապետին առաջարկել է «հարուցել հայց՝ հիշյալ
որոշումը վերացնելու պահանջով»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել