Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային խելակորույս մեկ ամիս

Հուլիս 08,2006 00:00

Ֆուտբոլային
խելակորույս մեկ ամիս Ֆուտբոլի
աշխարհի առաջնությունը երկու օրից պատմություն կդառնա: Կայացած 62 հանդիպումները
բազմաթիվ հարցերի պատասխաններ են տվել: Միայն մնում է իմանալ, թե ո՞վ կնվաճի չեմպիոնի
կոչումը, ո՞վ կդառնա երկրորդ մրցանակակիր եւ ո՞վ կբավարարվի բրոնզե մեդալով: Եվրոպացիներին
այլեւս չե՞ն վստահում Աշխարհի վերջին մի քանի առաջնությունների եզրափակիչ
խաղերի գլխավոր մրցավար, որպես կանոն, եղել են Եվրոպան ներկայացնող մրցավարները:
Բայց այս անգամ ՖԻՖԱ-ն շեղվել է այդ ավանդույթից: Այսօր երրորդ տեղի համար Գերմանիա-Պորտուգալիա
խաղի սպասարկումը վստահվել է ճապոնացի Տուրու Կամիկավային, իսկ վաղը Ֆրանսիա-Իտալիա
գլխավոր հանդիպումը վարելու է արգենտինացի Օրասիո Էլիսոնդոն: Ասենք, որ արգենտինացին
նաեւ Գերմանիա-Կոստա Ռիկա մեկնարկային հանդիպման գլխավոր մրցավարն էր: Այսպիսով,
Օրասիո Էլիսոնդոն միակ գլխավոր մրցավարն է դառնում, ով բացում եւ փակում է աշխարհի
միեւնույն առաջնությունը: Ջորկայեֆին ձերբակալել են Ֆրանսիայի հավաքականի
կազմում աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, որ վերջերս «ընտանեկան պատճառներով»
լքել էր իր «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբը եւ եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի
Ֆրանսիա-Բրազիլիա հանդիպումը դիտելու, հանդիպումից անմիջապես առաջ ձերբակալվել է
Ֆրանկֆուրտում: Այս տեղեկությունը հաստատել է տեղի ոստիկանությունը, բայց հրաժարվել
մանրամասներ բացահայտելուց: Ենթադրվում է, որ պատճառը դեռեւս 2001 թվականին Կայզերսլաուտերնում
նրա մեղավորությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո իր մեքենայով փախչելու համար ժամանակին
ներկայացված մեղադրանքն է: Ճիշտ է, այս անգամ Յուրին արագ գրավ է վճարել եւ շտապել
խաղի: Եզրափակիչի տոմսն արժե 1500 եվրո Չնայած Գերմանիան այսօր պայքարելու
է ընդամենն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար, Բեռլինի «սեւ շուկայում» եզրափակիչ
հանդիպման մեկ տոմսի գինը պետականորեն սահմանվածին գերազանցում է տասն անգամ: «Ձեռքի
վրա» տոմսը վաճառվում է 1500 եվրո: Դոմինգոն եւ Շակիրան կզարդարեն եզրափակիչը
«Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ
Բեռլինի ստադիոնում ելույթ է ունենալու փոփ երգչուհի Շակիրան: Կոլումբիացի աստղն
իր ծրագիրը կատարելու է խաղադաշտի կենտրոնում տեղադրված հսկայական աստիճանի վրա:
Իսկ հանդիպման ընդմիջմանը երգելու է իսպանացի հանրահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:
Ո՞վ կարժանանա «ոսկե գնդակին» ՖԻՖԱ-ն հրապարակել է այն տասը ֆուտբոլիստների
անունները, ովքեր հավակնում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե
գնդակ» մրցանակին: Այն հանձնվելու է կիրակի օրն ավարտվող աշխարհի առաջնության ամենաարժեքավոր
ֆուտբոլիստին: Նրանք են. Ֆաբիո Կաննավարո, Անդրեա Պիրլո, Ջանլուկա Ջամբրոտա, Ջանլուիջի
Բուֆոն (չորսն էլ՝ Իտալիա), Տյերրի Անրի, Զինեդին Զիդան, Պատրիկ Վյեյրա (երեքն էլ՝
Ֆրանսիա), Միրոսլավ Կլոզե, Միխայել Բալլակ (երկուսն էլ՝ Գերմանիա), Մանիշե (Պորտուգալիա):
Հաղթողի անունը հայտարարվելու է երկուշաբթի օրը: Պարեյրային փոխարինող արդեն
կա՞ Խայտառակ ձախողումից հետո Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի
պաշտոնում Կառլոս Ալբերտու Պարեյրային կարող է փոխարինել ներկայումս Ճապոնիայի «Կասիմա
Անտլերս» ակումբը գլխավորող Պաոլու Աուտուորին: Եթե այս ենթադրությունն իրականանա,
ինչպես նշում են Բրազիլիայի զանգվածային լրատվամիջոցները, ազգային հավաքականի մենեջերի
պարտականությունների կատարումը կփոխանցվի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ
Վանդերլեյ Լուշեմբուրգուին: «Որոնվում» է Պոդոլսկին Ֆուտբոլային բանավեճ
ը Գերմանիայի մայրաքաղաքում ավտովթարի պատճառ է դարձել: Ավտոբուսը հարվածել է սահմանված
տեղում կայանած մի մեքենայի: Կատարվածի պատճառը, ըստ Բեռլինի ոստիկանության, այն
է, որ կիսաեզրափակիչի Գերմանիա-Իտալիա հանդիպումից հետո, որում կազմակերպիչները պարտվեցին
0:2 հաշվով, ավտոբուսի վարորդն ուղեւորներից մեկի հետ խաղի շուրջ բանավիճելիս կարծիք
է հայտնել, թե գերմանացիները ամբողջությամբ չեն ներդրել կարողությունները, որի համար
վերջինը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին ու փախել: Մյուս ուղեւորների ցուցմունքներից
պարզվել է, որ հանցագործն աչքի ընկնող այլ նշաններ չունի: Միակ բանը, որ վկաները
հիշել են, այն է, որ խուլիգանի հագին եղել է Գերմանիայի հավաքականի 20 համարի մարզաշապիկ:
Իսկ այդ համարը կրում է Լուկաս Պոդոլսկին: Առաջին անգամ Հայաստանի
ներկայացուցիչներն այս տարի առաջին անգամ կմասնակցեն կիբեռսպորտի աշխարհի առաջնությանը,
որն կանցկացվի Իտալիայի Մոնձա քաղաքում հոկտեմբերի 18-22-ը: Այս մասին հուլիսի 7-ի
ասուլիսում հայտարարեց Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի (ԿՍԱՊԼ) նախագահ Էդգար
Սահակյանը։ Ըստ Է. Սահակյանի, աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 3 կիբեռխաղացող,
որոնք կմասնակցեն ստրատեգիական WarCraft: The Frozen Throne,
ֆուտբոլային FIFA Soccer 2006 եւ ավտոմարցավազքի Need For Speed:Most Wanted խաղաձեւերի
մրցումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել