Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂՆ ՕՏԱՐՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հուլիս 08,2006 00:00

Վնասի հատուցման գումարից
եկամտահարկ գանձելն առնվազն անմտություն է ՀՀ ՍԴ-ն իր ապրիլի 18-ի որոշմամբ
սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչեց կառավարության որոշումները՝ կապված Հյուսիսային
պողոտայի հողատարածքների օտարման հետ, բայց «համեստաբար» ոչ մի բառ չասաց այն մասին,
որ այդ որոշումներն օրենքի ուժ են ստացել եւ գործել են ՀՀ նախագահի վավերացումից
հետո միայն։ ՀՀ կառավարությունը այդ որոշումներից հետո կայացրել է այլ որոշումներ
էլ, լրացումներ եւ փոփոխություններ կատարել: Հյուսիսային պողոտայի կառուցման
նպատակով իրացվող տարածքների առաջին փուլում հատուցումը կատարվեց բարձր գներով, կիրառվեց
բնակարանային հատուցման տարբերակը, եկամտահարկ չէր գանձվում: 2002թ. հունվարից
գործարքը վերաորակվեց որպես առք ու վաճառք, սկսվեց գանձվել եկամտահարկ։ Թեեւ ՀՀ Սահմանադրության
28 հոդվածում եւ ՀՀ Քաղօրի 218 եւ 219 հոդվածներում գործարքը որակվում էր ոչ թե որպես
գույքի գնում, այլ՝ գույքը վերցնել, ինչը նշանակում էր վնասի դիմաց հատուցում։ Այսինքն,
օրենսդիրը գործառույթը որակում էր որպես պետության կողմից սեփականատիրոջը պատճառված
վնասի հատուցում։ Երրորդ՝ վերջին փուլում հանվեցին բնակարանային հատուցումները,
պահպանվեց եկամտահարկի գանձումը, նվազագույնի հասցվեցին հատուցման չափերը։ Հյուսիսային
պողոտայի կառուցման վերաբերյալ ընդունված որոշումներից յուրաքանչյուր հաջորդը հողամասեր
ու անշարժ գույք վերցնելու ավելի վատ պայմաններ էր նախատեսում, քան՝ նախորդը։ Այսինքն,
ՀՀ կառավարությունը իր գործողություններով խախտում էր ժողովրդավարության համար սրբության
սրբոց համարվող սեփականության անձեռնմխելիության եւ քաղաքացիների իրավահավասարության
սկզբունքները։ Հողամասերի եւ դրանց վրա գտնվող գույքը գնահատվեցին՝ հաշվի
չառնելով սեփականատիրոջ կարծիքը։ Գները որոշվել են ոչ թե պայմանագիր կնքելու պահին
կողմե՛րի փոխադարձ համաձայնությամբ, այլ սեփականատիրոջ համար անհայտ անձանց կողմից՝
ամիսներ առաջ, ամենեւին էլ ոչ շուկայական գներով։ Հողամասի վերցնելու հետեւանքով
պատճառված ոչ մի վնաս չի հատուցվել։ ՀՀ Քաղօրի 436 հոդվածը սահմանում է. «Պայմանագիր
է համարվում երկու եւ մի քանի անձանց համաձայնությունը…», իսկ 437 հոդվածում ամրագրված
է, որ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս։ Իրականում
կատարվեց հետեւյալը՝ Ծրագրերի իրացման գրասենյակը սեփականատիրոջը ներկայացնում էր
իր պայմանները, եւ եթե սեփականատերը որեւէ կետի հետ չէր համաձայնում, ԾԻԳ-ը դիմում
էր դատարան եւ սեփականատիրոջը դատարանի վճռով պարտադրում էին պայմանագիր կնքել: Իսկ
եթե չէր կնքում, դատարանի վճռով նրան վտարում էին իր սեփական տնից։ Իրենց անօրինականությունների
մեջ առաջ անցնելով, պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին
որոշում ընդունելու լիազորությամբ օժտված ապօրինածին ԾԻԳ՟ը դիմեց խորամանկության՝
սեփականատերերին հարկադրելու պայմանագիր կնքել։ Այն սեփականատերերը, ովքեր համաձայնում
էին ԾԻԳ-ի առաջարկած պայմաններին եւ ստորագրում էին պայմանագիրը, ստանում էին, այսպես
կոչված, «խրախուսման գումար»։ Որեւէ մեկը պաշտոնապես չպատասխանեց, թե որոնք էին այդ
գումարի առաջացման աղբյուրները, բայց կարեւորն այն է, որ այդ գործելակերպը պայմանագիր
կնքելու հարկադրական ձեւ էր եւ հակասում էր Քաղօրի պահանջներին (436-438 հոդվածներ)։
Եվ, ուրեմն, կնքված պայմանագրերը անօրինական են։ Օրենսդիր մարմնի ընդունած
օրենքները, կառավարության կողմից ընդունված իրավական ակտերը եւ որոշումները օժտվում
են պարտադիր կատարման ուժով, կարող են գործել միայն ՀՀ նախագահի կողմից հաստատվելուց
հետո: Պետք է նկատել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը փաստաթղթերը նախագահին ներկայացնելուց
առաջ ուսումնասիրում է գործող օրենսդրությանը դրա համապատասխանությունը: Եթե այդպես
է, ուրեմն ՀՀ նախագահը շրջապատված է տգետ խորհրդականներով, որոնք դիտավորյալ նրան
չեն ներկայացրել ճիշտը: Սրանով է բացատրվում այն, որ ՀՀ նախագահի իրավական
հարցերով խորհրդականը՝ ներկայիս իրավապաշտպան Արմեն Հարությունյանը ոչ մի անգամ ՍԴ-ում
«չնկատեց», որ կառավարության մեղքի բաժնում նույնքան մեղավոր է որոշումը հաստատած
ՀՀ նախագահը: Քաղաքացիներից իրենց սեփականությունը հանդիսացող հողը եւ անշարժ
գույքը վերցնելու կարգն ու պայմանները սահմանող լրացումները ոչ միայն հակասում են
Սահմանադրությանը, այլեւ իրենց օրենսդրական կարգավորման բնագավառում սահմանում են
բոլորովին նոր, միմյանց հակասող կարգ ու պայմաններ: Առաջին փուլում հողերն ու անշարժ
գույքը վերցնելու գործառույթը արդարացիորեն դիտվում էր որպես վնասի հատուցում՝ հողերի
եւ անշարժ գույքի դիմաց: Կատարվում էր հողամասերի եւ անշարժ գույքին համարժեք դրամական
հատուցում, ցանկացողները ստանում էին բնակարան, եկամտահարկ չէր գանձվում, ոչ սեփականատեր
բնակիչներին վճարում էին 7000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հետագա որոշումներով կտրուկ
իջեցվեց հողի արժեքը, հանվեց բնակարանային հատուցումը: Հողամասերը եւ անշարժ
գույքը սեփականատերերից խլելուց հետո օրենքով սահմանված կարգով դրանք չեն գրանցվել
պետռեգիստրում, այսինքն, Երեւանի քաղաքապետարանը խլվածը երրորդ կողմին օտարելու իրավունք
չուներ: Մանավանդ հայտնի է, որ նշվածը խլվել է, երբ քաղաքացու հետ պայմանագիր էլ
չէր կնքվել: Զոռբայության փնթի հետեւանքներով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31