Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Հուլիս 08,2006 00:00

ԸՆԴՈՒՆՎԵՑ
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա
նիստին միաձայն` 84 «կողմ», ընդունվեց «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:
ՀՀ Անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ նման
առաջարկով խորհրդարանին դիմել էր երկրի նախագահը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական
հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվելու է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն
են կատարել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 1-ը ներառյալ: Համաներման մասին որոշումը
ենթակա է կատարման մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Պատժից կազատվի շուրջ 300 դատապարտյալ,
որոնց գերակշռող մասը առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված
պատիժների դատապարտված անձինք են: Պատժից կազատվեն նաեւ այն անձինք, ում նկատմամբ
պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաեւ ազատությունից
զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք: Ազատ կարձակվեն նաեւ առավելագույնը
5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները,
մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը ներառյալ 60 տարին լրացած, ինչպես նաեւ հանցագործությունը
մինչեւ 18 տարին լրանալը կատարած եւ նախկինում ազատությունից զրկելու հետ կապված
պատիժ չկրած անձինք: Պատժից կազատվեն նաեւ մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկված այն
անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ պաշտպանության համար մղված մարտական
գործողությունների մասնակիցներն են կամ նրանց հավասարեցված անձինք, նաեւ բռնադատվածի
կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից
զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձինք
եւ այլն: Որոշակի բացառություններով կկարճվեն մինչեւ ս.թ. հունիսի 1-ը կատարած հանցագործություններով
հետաքննության, նախաքննության մարմինների եւ դատարանի վարույթում գտնվող քրեական
գործերը, ինչպես նաեւ կկրճատվի արդեն իսկ նշանակված պատժաչափի չկրած մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել