Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Հուլիս 05,2006 00:00

«Ժամանակ-Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի
նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը Հայաստանում խոսքի ազատության իրավունքի
կիրառելիության իմաստով անհանգստության տեղիք է տալիս: Չնայած ՀՀ գլխավոր
դատախազությունը փորձում է այս գործը ներկայացնել որպես ժամկետային զինվորական ծառայությունից
խուսափելու փաստի առիթով վարվող հերթական քննություն, հիմքեր կան կարծելու, որ այս
պարագայում էլ իրականացվում է ցուցադրական վարույթ: Ընդ որում, այդ «ցուցադրման»
իրական հասցեատերերը ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափածներն են,
այլ իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների ղեկավարները:
Նման եզրակացություն անելու հիմք է այն փաստը, որ դատախազությունը Արման Բաբաջանյանի
կալանավորումը անհրաժեշտություն է համարել՝ ըստ էության անհնար համարելով նրա նկատմամբ
ավելի մեղմ խափանման միջոց ընտրելը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում
է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս այլոց շարքում հաշվի է առնվում նաեւ
կասկածյալի կամ մեղադրյալի զբաղմունքի տեսակը: Փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազության
համար թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը վստահություն չներշնչող զբաղմունք է, եւ այդպիսի
գործով զբաղվողները կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել
գործի քննությանը, անօրինական ազդեցություն գործել քրեական դատավարությանը մասնակցող
անձանց վրա, կատարել քրեական օրենքով արգելված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից,
խոչընդոտել դատավճռի կատարմանը: Սրանք ՔԴՕ-ում մատնանշված այն հիմքերն են, որ նախաքննություն
իրականացնող մարմնին խափանման միջոց կիրառելու իրավունք են տալիս: Անգամ պաշտոնական
տեղեկատվությունը հուշում է, որ կոնկրետ Բաբաջանյան անձի դեպքում այս հիմքերը կիրառելի
չեն, քանի որ ըստ այդ հաղորդագրությունների նա տվել է խոստովանական ցուցմունքներ:
Այսուհանդերձ, նպատակ չունենալով միջամտել քննության ընթացքին, դատապարտելով անմեղության
կանխավարկածի խախտմանն ուղղված յուրաքանչյուր դրսեւորում, մենք` հայաստանյան լրատվամիջոցների
ներքոստորագրյալ ղեկավարներս պահանջում ենք օրենքով սահմանված կարգով փոխել «Ժամանակ-Երեւան»
թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով գրավով
կամ ստորագրությամբ չհեռանալու մասին: ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, «Ազգ» օրաթերթի
գլխավոր խմբագիր ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ
ՍԵՅՐԱՆՅԱՆ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ, «Իրավունք»
թերթի խմբագիր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր
խմբագիր ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ, «Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել