Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱԼ ԱՄՆ ԿՀԳ-Ի՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հուլիս 01,2006 00:00

ՀԱՎԱՏԱԼ
ԱՄՆ ԿՀԳ-Ի՞Ն, ԹԵ՞ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՆ կենտրոնական հետախուզական
գործակալության (ԿՀԳ) պաշտոնական կայքի (տես՝ https://www. cia.gov/cia/ publications/factbook/geos/am.html)
Հայաստանի մասին փաստագրական տեղեկատվության էջում գրված է, որ Հայաստանի բնակիչների
թիվը 2006-ի տվյալներով 2 միլիոն 976 հազար 372 է: Այս թիվը խիստ հակասում
է ՀՀ իշխանությունների հրապարակած վերջին՝ 2001-ին անցկացրած մարդահամարի արդյունքներին:
Ըստ ՀՀ պաշտոնական տվյալների, Հայաստանում բնակվում է 3 միլիոն 210 հազար 606 մարդ:
2002-ի հոկտեմբերի 22-ին մարդահամարի արդյունքները մեծ հպարտությամբ հայտարարվեցին
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում, թեեւ նշվեց, որ դրանք նախնական հաշվարկի
արդյունքներն են: ԿՀԳ ներկայացրած թվերը 234 հազար 234-ով պակաս են ՀՀ իշխանությունների
տրամադրած թվերից: Ի դեպ, գործակալության կայքում նշված է, որ հրապարակված թվերի
համար հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի, մարդահամարների, գրանցումների,
հետազոտությունների արդյունքները: ԿՀԳ կայքը իր տվյալների բազայով աշխարհում
վստահելի աղբյուր լինելու համբավ ունի: Այս աղբյուրից են օգտվում հարյուր-հազարավոր
լրագրողներ, հետազոտողներ, միջազգային ընկերություններ: Ի դեպ, կայքի տեղեկատվությունը
անընդհատ թարմացվում է, Հայաստանի մասին տեղեկությունների վերջին թարմացումը եղել
է 2006-ին: Կարելի է մի քանի եզրահանգումներ անել. ա) 2001-2006թթ. ժամանակահատվածում
Հայաստանի բնակիչների թիվը պակասել է 234 հազար 234-ով: բ) ԱՄՆ կենտրոնական
հետախուզական գործակալության տվյալները սխալ են: գ) 2001-ի մարդահամարի արդյունքները
կեղծվել են: դ) այլ եզրակացություն: ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
IWPR Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել