Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ

Հունիս 28,2006 00:00

Այդպիսին,
ըստ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի՝ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունն
է – «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության գրասենյակում եւ նրա անվան
շուրջ այլեւս չկա առաջվա ակտիվությունը, ոգեւորությունը, իրոք տպավորություն կա,
որ կուսակցության գրասենյակում ակտիվությունը նվազել է: Ի՞նչն է սրա պատճառը: –
Յուրաքանչյուր կուսակցություն իր մարտավարությունն ունի: Մնացած ուժերն իրենց տարածած
լուրերով ամեն ինչ անում են մեր կուսակցության գովազդի համար, մենք կսպասենք, ինչ
պակաս բան կմնա՝ մենք կլրացնենք: – Կոնկրետ մեզ եւս հայտնի են մի քանի հանդիպումներ,
սկզբնական կառույցների ձեւավորումներ, որոնք հետաձգվեցին անորոշ ժամանակով, մեր թերթը
եւս դրանցից երկուսին հրավիրված էր, բայց այդ հանդիպումները չկայացան: Դա ինչպե՞ս
եք բացատրում: – Առաջիկայում կլինեն այդ հանդիպումները եւ դուք եւս կհրավիրվեք:
– Ցանկացած կուսակցություն ունենում է իր նախագահը, իր առաջնորդը, ՄՀՀ-ի դեպքում
դա ո՞վ է լինելու: – Շուտով կհրապարակվի կուսակցության ծրագիրը, աշնանը տեղի
կունենա կուսակցության համագումարը, եւ դուք կստանաք այդ բոլոր հարցերի պատասխանները:
– Արդեն տարածված է, որ այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ Արտաշես Թումանյանի
«Նոր երկրի» հետ, հիմա էլ կատարվում է ՄՀՀ-ի հետ, դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: –
Դա ձեր եւ լրագրողների տարածած սուբյեկտիվ կարծիքն է: Այդպիսի երեւույթ չկա, համենայնդեպս,
անձամբ ինձ հետ նման զրույցներ չեն եղել, նման բան չկա: Կարծում եմ, որոշ մարդիկ
եւ քաղաքական ուժեր պարզապես անհանգստացած են: Ես նրանց ասում եմ, որ անհանգստանալու
կարիք չկա, յուրաքանչյուրը թող զբաղվի սեփական իմիջով, եւ այսպես ասած՝ սեւ PR-ներ
թող չօգտագործեն: – Հնարավո՞ր է, որ կուսակցության նախագահ դառնա Վահրամ Բաղդասարյանը:
– Այս երկրում ոչինչ բացառված չէ, բայց նման ամբիցիաներ Վահրամ Բաղդասարյանը
չունի: – Իշխանական ուժերից կազմված նոր կուսակցությունների ճակատագիրը խիստ
հետաքրքիր է ընթանում. «Նոր երկիրը» փակվեց դեռ չբացված, հիմա էլ այդ կարգի լուրեր
են տարածվում ՄՀՀ-ի հասցեին, մնում է «Բարգավաճ Հայաստանը», որի անվան շուրջ առայժմ
այդ կարգի լուրեր չեն տարածվում, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունները խորհրդարանական
ընտրություններին «դաբրո» տալու են միայն այդ կուսակցությանը: – Ինձ թվում
է, մենք ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկիր ենք եւ քաղաքական ուժերը չպետք
է «դաբրոյով» շարժվեն, քաղաքական ուժերը պետք է առաջնորդվեն գաղափարներով, իսկ ինչ
վերաբերում է այդ կարգի խոսակցություններին, ապա դրանք տարածվում են միայն ուժեղների
նկատմամբ, եւ պետք է փնտրել, թե ովքեր են այդ խոսակցությունները տարածողները: Ինչի՞ց
են վախեցած, ես հորդորում եմ, որ բոլորը հանգիստ լինեն, վտանգավոր ոչինչ չկա, ՄՀՀ-ն
որեւէ մեկի համար վտանգ չի կարող լինել, ընդհակառակը՝ կարող է միայն դրական էմոցիաներ
հաղորդել քաղաքական դաշտին: – «Ժողպատգամավոր» խմբից քանի՞ մարդ կանդամակցի
ՄՀՀ-ին: – «Ժողպատգամավոր» խմբի դիրքորոշումն ազատ է, բայց ես գիտեմ, որ խումբն
ամբողջությամբ ընդգրկված է այդ գործի կայացմանը: – Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում
տարածված այն տեղեկությանը, որ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը չի պատրաստվում անդամակցել
ՄՀՀ-ին: – Յուրաքանչյուր անհատ պատգամավոր ունի իր անձնական կարծիքը, բայց
չանդամակցել՝ դեռ չի նշանակում հրաժարվել: – Ո՞ր կուսակցությունների հետ դաշինքի
կգնա ՄՀՀ-ն, եւ նոր խորհրդարանում որքա՞ն տեղ եք ակնկալում: – ՄՀՀ-ն իր ինքնուրույն
քայլերն է կատարում, մենք առայժմ մտածում ենք, որ ընտրությունների կգնանք ինքնուրույն,
բայց ցանկացած բանակցություն ցանկացած քաղաքական ուժի հետ չի բացառվում, սակայն դրա
մասին դեռ վաղ է խոսել: – Ինչպիսի՞ կուսակցություն է ՄՀՀ-ն՝ իշխանակա՞ն, թե՞
ընդդիմադիր: – Ես կասեի՝ պետականամետ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930