Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՏՔԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Հունիս 24,2006 00:00

Մի հին հեքիաթում թագավորին առաջադրված հանելուկներից
մեկը հետեւյալն էր՝ ի՞նչն է աշխարհում ամենաարագընթաց, ամենասուր եւ ամենախոր բանը:
Հիմա արդեն չեմ հիշում՝ պատասխանե՞ց թագավորն այդ հարցին, թե՝ ոչ, բայց շատ լավ հիշում
եմ պատասխանը, որն այն ժամանակ ինձ՝ տասնամյա դպրոցականիս, հիացրեց իր իմաստնությամբ՝
«մարդու միտքը»: ²ß˳ñÑÇ
³Ù»Ý³»ñϳñ »õ
³Ù»Ý³µ³ñÓñ ϳËáíÇ
ϳÙáõñçÁª×³åáݳϳÝ
²Ï³ëÇ Î³ÛÏÛáÝ: ²Ù»Ý³µ³ñÓñ
ϳËáíÇ Ï³ÙáõñçÁ
ϳñ׳óÝáõÙ ¿
üñ³Ýëdz- Æëå³Ýdz
׳ݳå³ñÑÁ: ¾ñ»ëáõݹ
ϳÙáõñçÁ ÙdzóÝáõÙ
¿ ¸³ÝÇ³Ý »õ êϳݹÇݳídzÝ: äáÝïã³ñïñ»ÛÝ
É×Ç íñ³ ·ïÝíáÕ
³ß˳ñÑÇ ³Ù»Ý³»ñϳñ
ϳÙáõñçÁ:  Մարդկային
մտքի անսովոր թռիչքի վրա ապշելու առիթ ունեցա մոտ մեկ ամիս առաջ, երբ Դանիայի մայրաքաղաք
Կոպենհագենից վերադառնում էի Շվեդիա: Շվեդիայից Դանիա հասել էինք լաստանավով, եւ
մեզ զգուշացրել էին, որ վերադառնալու ենք կամուրջով: Սակայն չէին ասել, թե ինչպիսի՛
կամուրջով: Իսկ տեսածներս վեր էր պատկերացումից: Կոպենհագենում, անմիջապես ափի մոտ
(Դանիան Սկանդինավիայից բաժանվում է Էրեսունդ ծոցով), մեր ավտոբուսը մտավ ինչ-որ
թունել: Մի քանի րոպեից մենք դուրս եկանք թունելից եւ հայտնվեցինք… բաց ծովում,
կամուրջի վրա: Կամուրջը, որ կրում է ծոցի անունը՝ Էրեսունդ (Oresund), եւ միացնում
է Շվեդիայի մեծությամբ երրորդ՝ Մալմյո քաղաքը Դանիայի հետ, բացվել է 2000-ի հուլիսի
1-ին: 14 կմ-անոց այդ կամրջի շինարարությունը, որ տեւել է հինգ տարի, արժեցել է 3,8
մլրդ դոլար: Դրանից հետո Մալմյոն դարձավ Եվրոպայի գլխավոր ներդրումային կենտրոններից
մեկը: Եթե նախկինում Մալմյոյից Կոպենհագեն նավով հասնում էին մեկ ժամում, ապա հիմա
հնարավոր է ընդամենը քսան րոպեում կտրել կամուրջը: Ընդ որում, կամուրջն իրենից ներկայացնում
է երկու մակարդակ ունեցող կառույց. վերեւում ավտոտրանսպորտային ճանապարհն է, իսկ
ներքեւում՝ երկաթգիծը: Էրեսունդը համարվում է Եվրոպայի ամենաերկար կամուրջը: Սակայն
նրա հետ մրցում է Լիսաբոնում գտնվող, 1998-ին բացված Վասկո դա Գամա կամուրջը, որը
կառուցված է Պորտուգալիայի ամենամեծ՝ Տեժու գետի լայնքով: Այս կամուրջի ընդհանուր
երկարությունը կազմում է 17,185 կմ, որից ջրի վրա է միայն 10 կմ-ն: Կամրջի լայնությունը
31 մ է: Այս կամուրջը հայտնի է առաջին հերթին իր կառուցման ռեկորդային ժամկետներով.
թեեւ նախագծումը տեւել է երկար տարիներ, բայց անմիջականորեն կառուցումը՝ ընդամենը
8 ամիս: Ինչպես Էրեսունդը, այնպես էլ Վասկո դա Գաման, բնույթով վանտային կամուրջներ
են: Լինում են նաեւ հեծանային, կամարակապ, շրջանակային եւ կախովի կամուրջներ: Եվ
եթե կախովի կամուրջների համար բարձրությունը կարեւոր ցուցանիշ է, ապա վանտայինի համար՝
ոչ այնքան էական: Եվրոպայի եւ անգամ աշխարհի ամենաբարձր տրանսպորտային կամուրջը,
որը, ընդ որում, կառուցված է ոչ ջրի վրա, բացվել է Ֆրանսիայի հարավում՝ 2004-ի դեկտեմբերին:
Թարն գետի վրա գցված Վիադուկ Միյո (le Viaduc de Millau) կամրջի ճանապարհային մասը
ձգվում է 2,5 կմ՝ 270 մ բարձրության վրա: Նրա հենասյուներից մեկի վրա գտնվող ամենաբարձր
կետը 343 մ է: Այդ կամուրջը դարձավ վերջին օղակը այն մայրուղում, որը միացնում է
Փարիզը Միջերկրածովային տարածաշրջանին՝ շրջանցելով Միյո քաղաքի ծանրաբեռնված մասերը:
Ինչպես Լա-Մանշի տակից գնացող թունելը, այս կամուրջն էլ է ֆրանս-բրիտանական համատեղ
ծրագիր, իսկ ֆինանսավորումն իրականացրել է «Eiffege» ֆրանսիական ֆիրման, որը ժամանակին
կառուցել էր Էյֆելյան աշտարակը: Կամրջի կառուցման համար ընկերությունը ներդրել է
ավելի քան 400 մլն եվրո, փոխարենը իրավունք է ստացել առաջիկա 75 տարիների ընթացքում
գանձել վարձավճարներ՝ կամրջից օգտվողներից: Իսկ վարձավճարները փոքր չեն. 4,9 եվրո՝
մարդատարների համար, ընդ որում «պիկ» սեզոնին՝ հուլիս- օգոստոս ամիսներին, գինը բարձրանում
եւ հասնում է 6,6 եվրոյի, եւ 20 եվրո՝ բեռնատարների ու ավտոբուսների համար: Աշխարհում
ամենաերկար կամուրջը համարվում է երկու մայրուղուց կազմված մի շինություն, որը կառուցվել
է դեռ 1969-ին՝ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, Պոնտչարտրեյն լճի վրա, եւ միացնում է
լճի հակադիր ափերում գտնվող Մետյարի եւ Մենդեվիլ քաղաքները: Զուգահեռ ձգվող կամուրջներից
ավելի երկարը 38, 41 կմ է: Սակայն, ինչպես նշեցինք, մարդկային միտքն անսահման
է: Եվ եթե այսօր այս կամուրջն է ամենաերկարը կամ բարձրը, ապա վաղը արդեն հնացած տվյալ
կլինի: Հիմա արդեն հաստատված են մի քանի ծրագրեր, որոնք իրականանալու դեպքում «ամենա-ամենա»-ի
տիտղոսները կվիճարկեն միանգամից մի քանի կամուրջներ: Օրինակ, Շանհայում մեկ
տարի առաջ հաստատվել է տրանսպորտային կամրջի կառուցման ծրագիր, որը Խանչժոու ծոցով
կանցնի Շանհայից մինչեւ արեւելաչինական Չժենցզյան գավառի ծովափը: Ավելի քան 35 կմ
երկարությամբ եւ 327 մ լայնությամբ կամուրջը կդառնա աշխարհի ամենաերկարը: Ավտոմոբիլային
տրանսպորտը նրա վրայով կշարժվի յուրաքանչյուր ուղղությամբ վեց շարքով: Ընդհանուր
առմամբ՝ տասներկու շարք: Ծրագրի նախնական արժեքն առայժմ մոտ 1,5 միլիարդ դոլար է:
Մեկ այլ ծրագիր կնքվել է Ասիայի մեկ ուրիշ հատվածում: Համաձայն այդ ծրագրի,
աշխարհի ամենաերկար կամուրջը կկապի Պարսից ծոցի երկու փոքրիկ արաբական երկրներ՝ Քաթարն
ու Բահրեյնը: Ընդամենը մեկ շաբաթվա թարմություն ունեցող տեղեկության համաձայն, այդ
միապետությունների թագաժառանգները Բահրեյնի մայրաքաղաքում ստորագրել են 45 կմ-անոց
«Բարեկամության կամրջի» կառուցման մասին համաձայնագիրը: Սպասվում է, որ ավելի քան
2 մլրդ դոլար արժողությամբ կամրջի շինարարությունը կձգվի մոտ հինգ տարի: Իր
հերթին Իտալիան էլ պատրաստվում է կառուցել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը: Կախովի
կամուրջները, բնականաբար, չեն կարող ձգվել տասնյակ կիլոմետրեր, թեեւ շատ ավելի թանկ
են արժենում: Այնպես որ, Սիցիլիա կղզին Իտալիայի հետ կապող կամուրջը կունենա ընդամենը
4 կմ երկարություն: Սակայն դա ռեկորդային ցուցանիշ կլինի, քանի որ Սան-Ֆրանցիսկոյի
աշխարհահռչակ «Ոսկե դարպասները», օրինակ, ընդամենը 1970 մ երկարություն ունի, կառուցվել
է 1933-1937թթ: Իտալական կամուրջը կարժենա 5,3 մլրդ դոլար: Շինարարական աշխատանքները
կսկսվեն հաջորդ տարի եւ կավարտվեն 2012-ին: Կամուրջը կկրճատի Իտալիայի եւ Սիցիլիայի
միջեւ ճանապարհը երկու ժամով, կունենա վեցշարքանի արագընթաց ավտոճանապարհ եւ չորսշարքանի
ճեպընթաց երկաթուղի: Կախովի կամրջի կառուցման կողմնակիցները վստահեցնում են, որ դրանով
տնտեսապես թույլ հարավի համար կբացվեն նոր հեռանկարներ, իսկ հակառակորդները պնդում
են, որ ծրագրի իրականացումը կբերի կատաստրոֆիկ հետեւանքների: Դա հաստատում են նաեւ
սեյսմոլոգները, որոնք արդեն մի քանի թեստ են անցկացրել, եւ կասկածում են, որ կառույցը
կդիմանա հզոր երկրաշարժերին, ինչպիսին, օրինակ, 1908-ին էր, երբ զոհվեց 87 հազար
մարդ: Աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը այսօրվա դրությամբ համարվում է
Ակասի Կայկյոն՝ Ճապոնիայում, որը միացնում է Հոնսյու կղզում գտնվող Կոբե քաղաքը Ավաձի
կղզու նույնանուն քաղաքի հետ: Մինչ այս կամրջի կառուցումը, կղզիներն իրար հետ կապվում
էին լաստանավերի շնորհիվ, որոնց աշխատանքները հաճախ խաթարվում էին ուժեղ փոթորիկների
պատճառով: Նման մի փոթորկի պատճառով 1955-ին մահացավ 168 երեխա, որից հետո ճապոնացիները
պահանջեցին կամուրջ կառուցել: Կամրջին սպասեցին ավելի քան երեսուն տարի՝ դրա շինարարությունը
սկսվեց 1986-ին, բայց ավարտվեց ընդամենը երկու տարի հետո: Կամրջի երկարությունը գրեթե
4 կմ է, գտնվում է ջրից 297 մ բարձրության վրա: Դա մոտավորապես 90 հարկանի երկնաքերի
բարձրություն է: Այս կամուրջը երկու անգամ մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ թե
որպես ամենաերկար, թե որպես ամենաբարձր կախովի կամուրջն աշխարհում: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել