Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞

Հունիս 23,2006 00:00

Որ
Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնը անմխիթար վիճակում
է: Կրկեսի հարեւանությամբ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործում է Գեղարվեստական
դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ
կազմակերպություններ, այդ թվում՝ թիվ 267 երթուղայինի դիսպետչերանոցը, կենտրոնի տնօրեն
Սամվել Բալոյանի որդու՝ Տիգրանի «Ֆոլքտուր» տուրիստական գործակալությունը, Պետրոս
Ժամկոչյանի ղեկավարած պատանեկան փողային նվագախումբը, պարի խմբակներ, Թովմաս Պողոսյանի
ղեկավարած աշուղական դպրոցն ու անսամբլը:
Մանկապատանեկան կենտրոնի դեմ-դիմաց ֆայլաբազարն է, որի ներկայացուցիչները
երեկոյան ժամերին «ինտելեկտուալ» խոսքուզրույցի են բռնվում դիմացի մայթին շարվող
մարմնավաճառների հետ, իսկ ցերեկները ծիկրակում կենտրոնի պատուհաններից՝ հասկանալի
պատճառներով. պարապմունքի եկած աղջիկները հանդերձափոխվում են: Կենտրոն ներս մտնելուն
պես զուգարանի գարշահոտությունը խեղդում է, խարխուլ պատերը թվում է գլխիդ փուլ են
գալու: Արդեն 110 տարվա պատմություն ունեցող այս շենքը վաղուց շատերի ախորժակն է
գրգռել, եւ լավ է, որ այսօր այն ծառայում է երեխաներին: Մյուս կողմից փոշոտ, գարշահոտ,
հակասանիտարական վիճակում գտնվող շենքում երեխաների հետ պարապմունքներ անցկացնելը
վնասում է նրանց առողջությանը: Գեղարվեստական դաստիարակության
եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Սամվել Բալոյանը եւս դժգոհեց ԿԳ նախարարության
ենթակայությամբ գործող կենտրոնի շենքի անմխիթար վիճակից, ասաց, որ իրենց միջոցներով
փորձում են փոքր-ինչ շտկել վիճակը. «ամեն օր քլոր ենք լցնում, ամռանը կփորձենք զուգարանները
կարգի բերել»: Մեր այցելության օրը «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի ղեկավար Թովմաս
Պողոսյանը չկամեցավ դիկտոֆոնով ձայնագրվել, բայց այնուամենայնիվ փառք տվեց հայրենի
իշխանություններին, որ մանկապատանեկան կենտրոնը աֆրիկյան երկրներից մեկի դեսպանատան
չի վերածվել, նաեւ կենտրոնի տնօրինությանը, որի հարկի ներքո հյուրի կարգավիճակով
հանգրվանել է արդեն 7 տարի լուծարված, բայց գործող իր անսամբլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել