Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԻՐԹ

Հունիս 17,2006 00:00

ԻՆՉՊԵ՞Ս
ԴԱՌՆԱԼ ԲԱՐԵԿԻՐԹ ԱԺ վերջին նիստերում պատգամավորներից մի քանիսը
ուղղակի փայլեցին փողոցային բառապաշարի իրենց իմացությամբ, սակայն որեւէ կերպ նրանց
այդ արարքը չպատժվեց, իսկ սա հիմք է տալիս ենթադրել, որ որքան շիկանան նախընտրական
կրքերը, պատգամավորների լեզուն այնքան ավելի կբացվի: Մի ժամանակ առաջարկություններ
էին արվում համապատասխան էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին, եւ ենթադրվում էր,
որ հենց այդ հանձնաժողովը կկարողանա պատգամավորներին զսպել եւ համապատասխան պատժամիջոցներ
կսահմանի ԱԺ դահլիճում կամ միջանցքներում հայհոյելու, բղավելու կամ այլ՝ պատգամավորին
ոչ վայել արարքներ թույլ տալու համար, ասենք՝ հարբած վիճակում ԱԺ նիստերին ներկայանալու:
Երեկ մենք փորձեցինք պարզել՝ մտադիր չե՞ն ԱԺ պատգամավորները հետեւողական լինել եւ
ի վերջո ստեղծել նման հանձնաժողով: Պարզվեց՝ գրեթե բոլորն էլ այն կարծիքին են, որ
նման արարքների դեմ ոչ մի հանձնաժողով ի զորու չէ պայքարել: «Եթե որեւէ մեկին թվում
է, որ բարաթը կօգնի եւ անկիրթը կդառնա ուսյալ, ապա ես ձեր տեսակետը չեմ բաժանում:
Այստեղ ուրիշ միտում է անհրաժեշտ դիտարկել, դա նա է, երբ լրջագույն մեղադրանքներ
ես ներկայացնում իշխանություններին, եւ այդ քննարկումները, չգիտես ինչու, տեղափոխվում
են ուրիշ դաշտ. ահա այստեղ պետք է մենք ավելի շատ վտանգներ տեսնենք»,- մեր հարցին
ի պատասխան ասաց «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ ավելի լավ՝
ժողովուրդը թող տեսնի, թե ում է բերել խորհրդարան, հետեւություններ թող անի, որ մյուս
անգամ նմաններին չբերի: Նաեւ հավելեց; «Այդ բոլոր հարցերը ոչ թե հանձնաժողովները
կարող են որոշել, այլ՝ ժողովուրդը: Եվ որքան լավ ընտրություններ անցկացնենք, այնքան
լավ պատգամավորներ կունենանք»: Ստեփան Դեմիրճյանը հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության
մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Կարելի է, եթե գտնում եք, որ դա հարցի լուծում
է»: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել