Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԱՔ ՏՈՒՆ

Հունիս 16,2006 00:00

Ս.
թ. հունիսի 15-ին Տիգրան Մեծի 65 հասցեում «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունը հրավիրել էր
«ՏԱՔ ՏՈՒՆ» մասնագիտացված խանութ-սրահի բացման շնորհանդես։ Հանդիսությանը հրավիրվել
էին գործընկերներ, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի
գործիչներ, մամուլի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, հյուրեր
արտերկրից։ «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունն իր գործունեության 8 տարիների արդյունքում
անմիջական համագործակցության մեջ է իտալական «FERROLI», «ECOFLAM», «GIACOMINI»,
«MARTONI», գերմանական «VAILLANT», «DAB», «VILO», իսպանական «METROPOL», «ARCANA»,
ավստրիական «HERZ» եւ այլ աշխարհահռչակ ֆիրմաների հետ։«ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերության ղեկավարներ
Մանուկ Մանուկյանի եւ Վախթանգ Բոստոգանաշվիլիի անձնական հրավերով Հայաստան էին ժամանել
ԱՊՀ երկրներում իտալական «FERROLI» ընկերության ներկայացուցչության տնօրեն Դմիտրի
Կոլոսովը, վրաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Ռուդոլֆ Նազարովը։ Ներկա էին
նաեւ իսպանական «Simon Ellectric» ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Զելինը, «WILO»
ընկերության Հայաստանում ներկայացուցիչ Հովհաննես Բերակչյանը, այլք։ Հանդիսավոր
արարողության բացման խոսքի պատիվը տրվեց պարոն Դմիտրի Կոլոսովին, ով մասնավորապես
նկատեց, որ Հայաստանի հետ համագործակցությունը բավականին փոխշահավետ ու խոստումնալից
է։ «FERROLI»-ի իտալական ներկայացուցիչները եւս գոհունակություն են հայտնել այդ բրենդին
գրագետ ու ընկերության իմիջին եւ քաղաքականությանը հարիր ձեւով մատուցելու համար։
Այսօր «FERROLI»-ն համարվում է լավագույններից մեկն աշխարհում՝ ջերմության եւ օդափոխման
համակարգերի արտադրության ոլորտում, եւ ողջունելի է, որ հայաստանյան գործընկերներին
հաջողվել է ներկայացնել դա տեղական շուկայում։ Բազմաթիվ են այն շենքերն ու կառույցները,
որտեղ շնորհիվ «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերության մասնագետների, դեռեւս 7-8 տարի առաջ ներդրվել
են «FERROLI» ՟ի պրոֆեսիոնալ ջեռուցման համակարգեր, եւ դրանց անխափան աշխատանքն առ
այսօր եւս մեկ հիմնավորում է հիմնել պաշտոնական ներկայացուցչություն եւ շարունակել
համագործակցությունն առավել նոր թափով ու հեռուն գնացող ծրագրերով։ «ՄԱՎԱԹԵՐՄԸ» ջեռուցման
համակարգերի արտադրությունում մասնագիտացած մի շարք ընկերությունների արտադրանքը
եւս ներկայացնում է Հայաստանում, սակայն ընկերության ղեկավարությունը հպարտությամբ
հայտարարում է, որ ըստ էության մի քանի մրցակից ֆիրմաների հետ զուգահեռ համագործակցության
հանգամանքը ոչ միայն խանդ կամ տարաձայնություններ չի առաջացրել (ինչը կարող էր ենթադրվել),
այլեւ առիթ է հանդիսացել նրանց միջեւ եւս նոր կապերի ու գործընկերության ձեւավորման։
«ՏԱՔ ՏՈՒՆ» մասնագիտացված խանութների ցանց ստեղծելու գաղափարը ծնվել է վրացի գործընկերների
մոտ համանման փորձի հաջողությամբ պսակվելու ոգեւորությունից, ուստի, ընկերությունում
ավելի քան վստահ են, որ Հայաստանում նույնպես հաղթանակը երաշխավորված է։ Հունիսի
15-ը եւ Տիգրան Մեծի 65 հասցեն ընդամենը պայմանական մեկնակետն են գործունեության
այն նոր ոլորտի, որն այլեւս ընդգրկում է «ՄԱՎԱԹԵՐՄ» համակարգը։ «ՏԱՔ ՏՈՒՆ»
խանութների ցանցի գործունեության հետ կապված մի քանի մանրամասներ պարզաբանեց PR-ի
եւ Մարկետինգի հարցերով խորհրդական Վահրամ Քոչարյանը. «ՄԱՎԱԹԵՐՄ» ընկերությունը
մինչ օրս հատկապես ունեցել է շեշտադրություն ինժեներատեխնիկական աշխատանքի ու մասնագետների
որակը զարգացնելու ուղղությամբ։ Այսօր արդեն ունենալով լուրջ աշխատանքային պրակտիկա,
կայուն միջազգային կապեր ու վստահելի համբավ, ընկերությունը պատրաստակամ է իր ծառայություններն
առաջարկել սպառողների առավել լայն զանգվածների։ – Ո՞րն Է ձեռքբերումն այս
դեպքում: ՟ Առաջին հերթին հնարավորություն ենք ստեղծում մեկ հասցեում սպառողին
առաջարկելու ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ջեռուցման եւ օդափոխման համակարգեր,
ջրամատակարարում, սանտեխնիկա, կոյուղի, կերամիկա, տանիքներ եւ այլն։ Փաստորեն, ցանկացած
մարդ, անկախ նրանից՝ լոգասենյակ է վերանորոգում, թե երկնաքեր կառուցում, պետք է միայն
այցելի, եւ «ՏԱՔ ՏՈՒՆ» համակարգն ընդունակ է ապահովել մի շարք կարիքներ միաժամանակ։
– Բացի ժամանակի խնայողությունը, էլ ի՞նչ է շահում սպառողը: – Ինչպես
նշեցի, մինչ վաճառքի բնագավառին անդրադառնալը, մեր ընկերությունը երկար տարիներ մասնագիտացել
է ինժեներատեխնիկական բնագավառում՝ նախագծում, մոնտաժում, շինարարություն եւ այլն։
Այսինքն, եթե մինչ այժմ մեր շինարարական աշխատանքները մենք իրականացնում էինք մեր
իսկ ներկրած ապրանքներով, այս դեպքում հարցին մոտենում ենք նաեւ մյուս կողմից՝ մեր
կողմից առաջարկված ապրանքների տեղադրում, գործարկում, խորհրդատվություն, գրագետ կիրառություն,
այլընտրանքային լուծումներ։ Փաստորեն, մեր վաճառքի համակարգը թիկունքում ունի դրան
տրամաբանորեն հաջորդող սպասարկման ծառայությունների հսկայական փորձ։ Ի դեպ, հենց
այդ փորձով էլ հիմնավորված է մեր համագործակցությունը բացառապես եվրոպական ընկերությունների
հետ, եւ միայն պրոֆեսիոնալ տեխնիկայի գծով, ընդ որում՝ մեր բնակչության գնողունակության
մակարդակին համապատասխանեցված գնային քաղաքականությամբ։ «ՏԱՔ ՏՈՒՆ» սրահն
աշխատելու է ամեն օր, ժամը 10-19՟ը։ Հաճախորդների հարցերին պատասխանելու համար
առանձնացվել է թեժ հեռախոսագիծ՝ 51-79-99։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել