Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ՍԿՍՎԱԾ Է

Հունիս 14,2006 00:00

Արդեն
մեկ շաբաթ է, ինչ ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնությունը դարձել է միլիարդավոր մարդկանց
օրվա պարտադիր բաղկացուցիչ մասը: Գերմանիայի 12 քաղաքների ստադիոններում ծավալված
32 լավագույն ազգային հավաքականների պայքարը մեծ բավականություն է պատճառում ֆուտբոլասերներին:
Խմբային մրցաշարում դեռեւս ոչ բոլոր թիմերն են ներգրավվել պայքարի մեջ: Այդպես է
որոշել առաջնության օրացույցը: Իսկ արդեն կայացած հանդիպումներում անակնկալներ գրեթե
չեն գրանցվել: Թերեւս, բացառություն են «A» խմբում Լեհաստանի կրած 0:2 հաշվով անսպասելի
պարտությունը Էկվադորից եւ «B» խմբում Շվեդիայի ու Տրինիդադ եւ Տոբագոյի միջեւ գրանցված
ոչ-ոքին: Մնացած բոլոր հանդիպումներում ուժեղները բնականոն հաղթանակ են տարել: «A»
խումբ. Առաջնության բացման խաղը կայացավ հունիսի 9-ին Մյունխենում՝ Գերմանիայի
եւ Կոստա Ռիկայի միջեւ: Դաշտի տերերը 4:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարան եւ ստանձնեցին
խմբի մրցաշարային աղյուսակում առաջատարի դերը: Լեհերը, ինչպես ասացինք, երկու անպատասխան
գնդակ ընդունեցին իրենց դարպասը: Բայց նկատենք, որ նրանք, այնուամենայնիվ, զիջեցին
ֆուտբոլի հարավամերիկյան դպրոցի ներկայացուցիչներին: Մեկ տուրից հետո մրցաշարային
աղյուսակում թիմերի ժամանակավոր դասավորությունն այսպիսին է. 1. Գերմանիա
1 1 0 0 4-2 3 2. Էկվադոր 1 1 0 0 2-0 3 3. Կոստա Ռիկա 1 0 0 1 2-4
0 4. Լեհաստան 1 0 0 1 0-2 0 «B» խումբ. Աշխարհի առաջնության
չեմպիոնի կոչումը նվաճելու գլխավոր հավակնորդներից մեկը՝ Անգլիան, դժվարությամբ կարողացավ
երեք միավոր վաստակել Պարագվայի հետ մրցավեճում՝ 1:0: Իսկ Շվեդիան հուսախաբ արեց
իր երկրպագուներին՝ զրոյական ոչ-ոքի խաղալով Տրինիդադ եւ Տոբագոյի հետ: 1.
Անգլիա 1 1 0 0 1-0 3 2. Տրին. եւ Տոբ. 1 0 1 0 0-0 1 3. Շվեդիա 1
0 1 0 0-0 1 4. Պարագվայ 1 0 0 1 0-1 0 «C» խումբ. Այստեղից
«Փլեյ օֆֆ» անցնելուն հավակնում են երկու հավաքականներ, որոնք միշտ էլ համաշխարհային
ֆուտբոլում եղանակ են ստեղծում: Արգենտինան 2:1 հաշվով պարտության մատնեց Կոտ դ,
Իվուարին, իսկ Հոլանդիան առավելության հասավ Սերբիայի նկատմամբ՝ 1:0 եւ «փչացրեց»
օրերս անկախություն ստացած սերբ ֆուտբոլիստների տրամադրությունը: 1. Արգենտինա
1 1 0 0 2-1 3 2. Հոլանդիա 1 1 0 0 1-0 3 3. Կոտ դ,Իվուար 1 0 0 1
1-2 0 4. Սերբիա 1 0 0 1 0-1 0 «D» խումբ. Մեկնարկային տուրն
անցավ բնականոն հունով: Մեքսիկա-Իրան խաղում արձանագրվեց 3:1 հաշիվ (ափսոս, հայազգի
ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի կազմում գոլի հեղինակ չդարձավ), իսկ Պորտուգալիան
հաղթեց Անգոլային՝ 1:0: 1. Մեքսիկա 1 1 0 0 3-1 3 2. Պորտուգալիա 1
1 0 0 1-0 3 3. Անգոլա 1 0 0 1 0-1 0 4. Իրան 1 0 0 1 1-3 0 «E»
խումբ. Խմբային փուլը հաղթահարելու՝ Չեխիայի եւ Իտալիայի պայքարին միջամտելու
լուրջ հավակնություն ունի ԱՄՆ-ը: Սակայն ամերիկացիները հենց մեկնարկում զգալիորեն
բարդացրին իրենց գործերը՝ 0:3 հաշվով տանուլ տալով չեխերին: Սա աշխարհի առաջնությունում
գրանցված խոշոր հաշվով առաջին պարտությունն է: Իտալիա-Գանա խաղն ավարտվեց եվրոպացիների
առավելությամբ՝ 2:0: 1. Չեխիա 1 1 0 0 3-0 3 2. Իտալիա 1 1 0 0 2-0
3 3. Գանա 1 0 0 1 0-2 0 4. ԱՄՆ 1 0 0 1 0-3 0 «F» խու մբ.
Այստեղ է ընդգրկված աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան: Նույնիսկ ամենահեղինակավոր
մասնագետների ճնշող մեծամասնությունը չի կասկածում, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման
աղյուսակի անփոփոխ առաջատարը Գերմանիայում վեցերորդ հաղթանակը կտոնի: Բրազիլացիները
երեկ իրենց անդրանիկ խաղն սկսեցին Երեւանի ժամանակով կեսգիշերին: Նրանց մրցակիցը
Խորվաթիան էր՝ միջազգային չափանիշները միանգամայն բավարարող մի հավաքական, որն ի
վիճակի է անակնկալի բերել ցանկացած ահեղ մրցակցի: Իսկ Ավստրալիան նախորդ օրը Ճապոնիային
3:1 հաշվով հաղթելուց հետո սպասում էր այս հանդիպման արդյունքին՝ մրցաշարային աղյուսակում
իրեն հասանելիք տեղն զբաղեցնելու համար: Երեկ պայքարի մեջ ներգրավվեցին նաեւ
«G» խմբի հավաքականները: Ֆրանսիա-Շվեյցարիա՝ 0:0, Կորեա-Տոգո՝ 2:1: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել