Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քնի կառուցվածքը» որպես ապացույց

Հունիս 10,2006 00:00

Նոր
խոսք քրեագիտության բնագավառում ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի նկատմամբ
«դիտավորյալ սպանության փորձ» կատարելու փաստի (հետագայում՝ մահափորձի) առթիվ 2002թ.
մարտի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ա. Նադոյանը որոշում կայացրեց բժշկագիտական
փորձաքննություն նշանակելու մասին: Գործի համառոտ հանգամանքներն են շարադրվել, ըստ
որի, ԱԺ նախկին պատգամավորի «Միցուբիշի պաջերո» մակնիշի 61ԼԼ637 պետհամարանիշի ավտոմեքենայի
տակ պայթուցիկ սարք է դրվել, «այն պայթեցնելու միջոցով փորձ է արվել սպանել նրան»,
սակայն ըստ փորձաքննության նախաբանի, այն չի կատարվել Վարուժան Գյուրջինյանի կամքից
անկախ պատճառներով (այսօր Վարուժանի մորն են մեղադրում պատվիրատու լինելու, իսկ Յուրի
Վոլֆսոնին՝ պայթուցիկը դնելու համար: Վարուժանի նկատմամբ քրգործը կարճվել է 4 տարի
առաջ): Սակայն հետազոտությունն արվել է նրա համար, որ նախաքննության մարմինը պարզել
էր, որ դեպքի օրը Վարուժանը իր ընկերներ Վահե Սուքիասյանի եւ Սեւակ Մարտիրոսյանի
հետ «գիշերել են Վարուժանենց տանը՝ նույն սենյակում եւ նույն անկողնում»: Եվ սկսվել
է քրեագիտության փորձագիտության պատմության նոր խոսքը. «Նկատի ունենալով, որ վկա
Վահե Սուքիասյանի քնի կառուցվածքը պարզելու համար անհրաժեշտ են բժշկագիտության բնագավառի
հատուկ գիտելիքներ, նշանակվել է փորձաքննություն»: Փորձագետին քննիչը հարցրել էր.
ինչպիսին է Սուքիասյանի քնի կառուցվածքը եւ «դրանում որքան է կազմում մակերեսային
քունը»: Ըստ փորձագետ Վահագն Դարբինյանի. «Կատարվել է ուղեղագրի անընդմեջ գրանցում
համակարգչային եղանակով: Գրանցվել են Վ. Սուքիասյանի ինչպես արթուն վիճակի ուղեղագիրը,
այնպես էլ քնի բոլոր փուլերը: Սուքիասյանի մոտ քնի կառուցվածքը հետեւյալն է. քնկոտություն,
որը կազմում է 10-15 րոպե, խորը քուն՝ 70%, 20%-ը երազներ տեսնելու փուլն է: Մակերեսային
քնի ժամանակ բոլոր կենսական ֆունկցիաները դեռ շարունակում են մնալ արթուն վիճակի
մակարդակում եւ յուրաքանչյուր չնչին արտաքին գործոն անմիջապես դուրս է բերում մակերեսային
քնից»: Ի վերջո, փորձագետը հանգել է այն եզրակացության, որ «Քնի բոլոր փուլերը միմյանց
հաջորդել են ճիշտ հերթականությամբ, արթնացումներ չեն գրանցվել» եւ որ «մակերեսային
քունը չի գերազանցում նորմալ սահմանները՝ 10%-ը»: Սակայն այս ամենն ի՞նչ կապ ունի
Մելիք Գասպարյանի գործի հետ, որը որպես ապացույց մինչեւ երեկ դեռ դատարանում էր,
որեւէ մեկը չի պարզաբանել: Գուցե կպարզաբանե՞ն, երբ նրանց արթուն լինելու կառուցվածքը
որոշվի: Չհետազոտված՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել