Անցած
շաբաթ հայաստանցի մարզասերներին ցնծալու առիթներ տվեցին ոչ միայն շախմատիստները Վանաձորցի
պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով
աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Լաս-Վեգասի «Թոմաս եւ Մակ կենտրոնի» դահլիճում
ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մինչ այդ պարտության դառնությունը չճաշակած
մեքսիկացի Լուիս Մալդոնադոյին՝ պահպանելով իր չեմպիոնական գոտիները: Սա Վախթանգի,
ում պրոֆեսիոնալ ռինգում «Կատաղի ցուլ» մականունն են տվել, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած
26 մենամարտն էր, 26-րդ հաղթանակը եւ 21-րդ նոկաուտը:Կարծում ենք, բռնցքամարտի սիրահարներին
հետաքրքիր կլինի ծանոթանալ Վախթանգի «զոհերի» ցուցակին: Եվ այսպես, Սանդե Կիզիտո
(Ուգանդա)՝ 3 անգամ, Հիշեմ Բլիդա (Ավստրալիա), Սելվիո Գլինոսո (Ավստրալիա), Դավիդ
Պիկնել (Ավստրալիա), Պրոսաբ Նուկլիանգ՝ 2 անգամ, Պունա Էմինան (Թաիթի), Վին Սակպանիա,
Յունիոր Ֆարզան Աջի (Ֆիջի), Պանոմդեժ Օհիթանակոմ (Թաիթի), Համադանի Տոմագոլա (Ինդոնեզիա),
Ալբերտ Ռելսի (Ինդոնեզիա), Ֆիսե Վոր Սուրապոլ (Թաիթի), Ռաուլ Էլիսեո Մեդինա (Արգենտինա),
Վանդե Սինգվանգչա (Թաիթի)՝ 2 անգամ, Ալեխանդրո Ֆելիքս Մոնտիե (Մեքսիկա), Դոզեր Տոբինգ
(Ինդոնեզիա), Ֆալազոնա Ֆիդալ (Ինդոնեզիա), Իրենե Պաչեկո (Կոլումբիա), Մզուկիսի Սիկալի
(ՀԱՀ), Ժաիր Խիմենես (Կոլումբիա), Դիոսադո Գաբի (Ֆիլիպիններ), Լուիս Մալդոնադո (Մեքսիկա):Հայաստանում
սիրում են նաեւ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, երեւանցի
Արթուր Աբրահամին եւ մեծ հետաքրքրությամբ են սպասում նաեւ նրա մենամարտերին: Արթուրը
Վախթանգի նման նույնպես չգիտի, թե ինչ է պարտությունը: Նա պրոֆեսիոնալ ռինգ մտել
է 21 անգամ ու միշտ էլ ռինգից հեռացել է հաղթանակած: Ընդ որում, յոթ անգամ մրցակցին
ժամանակից շուտ շարքից հանելով: Արթուրին չեն դիմացել գերմանացիներ Ֆրանկ Քերին,
Սլադկո Սիզիչը, Չեխիայի ներկայացուցիչներ Պետր Ռիկալան, Թոմաս Վիկան, Գաբրիել Բոտոսը,
լեհ Ցեզարի Պիատկովսկին, ռումինացի Ալեքսանդրիու Մանեան, ամերիկացի Սթին Ուոլքերը,
խորվաթ Բրանկո Սոբոտը, արգենտինացիներ Քրիստիան Օսկար Զանաբիան, Հեկտոր Խավյեր Վելասկոն,
Լուիս Դանիել Պարադան, կանադացիներ Մարկ Ֆլինը, Դավ Նաշը, Յան Գարդները, ավստրալացիներ
Նադեր Համդանը, Շանան Թեյլորը, ուրուգվայցի Ռոբերտո Մարիո Վեկչիոն, Հովարդ Էսթմանը
(Անգլիա), Կինգսլի Իկեկեն (Նիգերիա), ինչպես նաեւ Քոֆի Ջանտուան (Գանա):Արթուր Աբրահամի
հերթական մենամարտը նշանակված է օգոստոսի 19-ին: Այդ օրը Գերմանիայում նրա մրցակիցը
լինելու է կոլումբիացի Էդիսոն Միրանդան, ով IBF-ի վարկանիշային դասակարգման ցուցակում
զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ