Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԱՐՎԵՍՏ

Հունիս 08,2006 00:00

«Այս գիտությունը հարյուր
տարի էլ ուսումնասիրես՝ միշտ էլ ուսումնասիրելու եւ սովորելու բան կա: Ով ասում է,
թե ինքը հարյուր տոկոսանոց հացթուխ է, նա հարյուր տոկոսով սուտ է խոսում:
Դրան երբեք չի կարելի կատարելապես հասնել»,- իր ուսուցչուհու խոսքի հիշատակումով
«Առավոտի» հետ զրույցն սկսեց «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Այնուհետեւ նա հանգամանորեն խոսեց հացի ստեղծման պատմությունից, դեռեւս մ.թ. մի քանի
հազարամյակ առաջ, մինչեւ պատմական տարբեր դարաշրջաններում, տեխնիկայի զարգացմանը
զուգընթաց դրա կատարելագործման մասին: Վարպետի խոսքից նկատելի էր, որ հացագործությունն
իր համար գիտություն եւ արվեստ է, ինչին ինքը շատ բծախնդրորեն է մոտենում: Դա գալիս
է գենետիկորեն. հայրը եւ հորեղբայրը նույնպես եղել են հացի արտադրության մասնագետներ:
1996-ին մասնավորեցնելով Գառնի գյուղի ռելեի գործարանը եւ այն վերազինելով
հացարտադրման սարքավորումներով, ընկերությունը տարեցտարի կրկնապատկել է թե վառարանների
ու աշխատողների, թե արտադրության ծավալները: Այսօր այն իր 100 աշխատողներով, ովքեր
իրենց գործում հմտացած հացթուխներ են, օրական տալիս է 30 պարկ բարձրորակ լավաշ, որը
լայն ճանաչում ու սպառում է գտել հանրապետության քաղաքներում ու գյուղերում: Ժամանակակից
սարքավորումներով հագեցած արտադրությունում ալյուր դարձած ցորենը հոսքագծով հասնում
է արտադրամասեր, որտեղ անցնելով խմորման, գնդման եւ մյուս փուլերով, վարպետների ձեռքով
դառնում է անկրկնելի համուհոտով լավաշ: Հացթուխներն այստեղ սիրով են աշխատում, ինչի
համար կան բոլոր նախապայմանները՝ օրական 4000 դրամ աշխատավարձ, անվճար ճաշարան եւ,
ամենակարեւորը՝ ջերմ ու բարի մթնոլորտ, ինչը կարեւոր է հաց ստեղծող մարդու համար:
Երեւի պատահական չէ, որ Գառնու ցորենով թոնրի լավաշն արտադրվում է Գառնի գյուղի Սուրբ
Աստվածածին եկեղեցու (7-րդ դար) բակում: Անդրանիկ Հակոբյանը հովանավորել է եկեղեցու
վերանորոգման աշխատանքները, օգնում է գյուղի կարիքավոր ընտանիքներին, սակայն բարեգործությունների
մասին նա չի խոսում, դրա համար ժամանակ էլ չունի՝ արտադրամասում լավաշի նոր խմոր
են փորձարկում, շտապում է: Նրա բարի գործերի մասին խոսում են համագյուղացիները: Այսօր
շուկայում կարելի է հանդիպել պիտակներով շփոթելու աստիճան նման Գառնու տարբեր լավաշներ,
որոնք որակական առումով, մեղմ ասած, այդքան էլ աչքի չեն ընկնում, ինչը կարող է հեղինակազրկել
Գառնու ցորենով թոնրի իսկական լավաշը: Դրա համար պետք է ճանաչել որակյալ արտադրանքի
ապրանքանիշը եւ գնել իսկականը: Այս առիթով Անդրանիկ Հակոբյանն ասաց. «Ես դեմ չեմ,
թող բոլորն էլ արտադրեն եւ վաճառեն: Բայց միայն թող որակյալ լավաշ արտադրեն, որ չհեղինակազրկեն
Գառնու լավաշի անունը»: Ն. Վ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել