Ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության խորհրդանիշը «Գոլեո
VI» կորյունն է: Այն հասարակությանն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է անցած
տարվա նոյեմբերի 13-ին Լայպցիգում, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունից
մեկ ամիս առաջ: Առյուծի խորհրդանիշ է ունեցել նաեւ 1966-ին Անգլիայում կայացած
աշխարհի առաջնությունը: Այն ժամանակ կազմակերպիչները նրան տվել էին Վիլլի անունը:
Ահա թե երկու առյուծների միջեւ ընկած ժամանակահատվածում ովքեր են եղել աշխարհի
առաջնությունների խորհրդանիշներ. Մեքսիկա 1970 Խուանիտո մանկիկ Գերմանիա
1974 Տիպ եւ Տոպ մանկիկներ Արգենտինա 1978 Գաուչիտո հովիվ Իսպանիա
1982 Նարանխիտո նարինջ Մեքսի կա 1986 Պիկե պղպեղ Իտալիա 1990 Չաո մարդուկ
ԱՄՆ 1994 Սթայքեր շուն Ֆրանսիա 1998 Ֆուտիկս աքաղաղ Ճապոնիա
եւ Հարավային Կորեա 2002 Ատմո ընտանիք *** Առաջնության պաշտոնական
գնդակն «Ադիդաս» ընկերության արտադրած «Պիլլեն» է: *** Առաջին անգամ
աշխարհի գործող չեմպիոնը (Բրազիլիան) եզրափակիչ մրցաշարի մասնակցության իրավունք
ստացավ ոչ թե մեխանիկորեն, այլ այդ իրավունքը վաստակեց ընտրական մրցաշարում: ***
1974-ից ի վեր առաջին անգամ աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպմանը մասնակցելու
է ոչ թե գործող չեմպիոնը, այլ կազմակերպիչ երկրի հավաքականը: *** Գերմանիայում
աշխարհի առաջնություններում իր նորամուտը նշում է վեց երկիր՝ Տոգոն, Կոտ Դ՝Իվուարը,
Անգոլան, Գանան, Տրինիդադ եւ Տոբագոն, Ուկրաինան: Գերմանիան Արեւմտյան Եվրոպայի
ամենամեծ պետությունն է: Տարածքը՝ 357 հազար քմ: Բնակչությունը՝ 82 079 500՝
ըստ 1998 թ. մարդահամարի: Սահմանի ընդհանուր երկարությունը՝ 3 767 կմ: Ք.
Հ.