Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Հունիս 02,2006 00:00

Արդեն երրորդ օրն է՝ Կոնդ թաղամասում բռնկված
հրդեհից տուժած շուրջ 11 ընտանիք գիշերում է փողոցում: Մինչեւ երեկ տուժած
կոնդեցիներին քաղաքային իշխանությունները որեւէ օգնություն չէին առաջարկել, մինչդեռ
ընտանիքների մեծ մասի տները հիմնովին այրվել էին: Իսկ այն տները, որոնց գոնե պատերը
կանգուն էին մնացել՝ ամեն րոպե փլվելու վտանգի տակ էին, քանի որ հրդեհը մարելու ժամանակ
տանիքն ու հողե պատերն այնքան ջուր էին ներծծել, որ բավական էր տան մեջ «ռիսկով»
քայլել՝ դրանք գետնին կհավասարվեն՝ վնասելով մարդկանց: Բնակիչներին չէր հաջողվել
որեէ գույք փրկել, միայն հասցրել էին երեխաներին դուրս բերել: Անգամ մարդկանց անձը
հաստատող փաստաթղթերն էին կրակի բաժին դարձել: Հրդեհից մասամբ տուժած տների գույքն
էլ օգտագործման ենթակա չէ: Կահույքը, կենցաղային իրերն ու հագուստը ծխից, մրից, ջրից
վնասվել ու անպիտան էին դարձել: Տուժած բնակիչներին հատկապես խիստ վիրավորել
էր պետության անտարբերությունը: Նրանց նույնիսկ առաջնային օգնություն չէին ցուցաբերել,
ոչ էլ ժամանակավոր կացարան տրամադրել, իսկ սննդի հարցը մինչ օրս զուտ մարդկայնորեն
հոգում են հարեւանները: Քաղաքապետարանի միակ քայլն այն է եղել, որ վնասի չափերը պարզելու
համար ստեղծել է հանձնաժողով: Համայնքի համար պատասխանատուներն էլ խորհուրդ են տվել
Կոնդի չգործող գրադարանի դուռը կոտրել եւ ժամանակավոր «յոլա գնալ»: Երեկ մեր
այցելության պահին բնակիչներից մեկի՝ Հասմիկ Հովհաննիսյանի համար շտապօգնություն
էր եկել: Կինն իր անօգնական վիճակից սրտի նոպա էր ունեցել: Նա միայնակ մայր է եւ
իր երկու հիվանդ երեխաների հետ մնացել է փողոցում: Այս ընտանիքի սննդի հարցն էլ հարեւաններն
են հոգում: Երեկ էլ բնակիչները պնդում էին, որ հրշեջ մեքենաներն ահազանգին ուշ են
արձագանքել: Նրանց ներկայացմամբ, հրդեհի պահին ջրմուղ են զանգել ու խնդրել
ջրերը միացնել, սակայն ընկերությունից պատասխանել են, որ «դեռ ջրի ժամը չէ»: Թաղամասում
կա նաեւ ընդհանուր ջրի ծորակ, բայց բնակիչների խոսքերով՝ «Տասը տարի բողոքում ենք,
որ ջրագիծը շահագործեն՝ անօգուտ»: Երեկ արտակարգ իրավիճակների
վարչությունում հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չէին, քաղաքապետարանն էլ շարունակում
էր պարզել բնակիչներին պատճառված վնասի չափերը:§35
ï³ñÇ Ù»Í ¹Åí³ñáõÃÛ³Ùµ
ïáõÝ-ï»Õ »Ýù ¹ñ»Éª
ÙÇ ù³ÝÇ ñáå»áõÙ
³ãùÝ»ñÇë ³é³ç
Ïñ³ÏÇ µ³ÅÇÝ ¹³ñÓ³í¦,-
³ë³óÇÝ 98 ï³Ý µÝ³ÏÇãÝ»ñÁ:
سÝáõÏÛ³ÝÝ»ñÇ
ïáõÝÝ ³ÙµáÕçáõÃÛ³Ùµ
³Ûñí»É ¿, ÁÝï³ÝÇùÇ
9 ³Ý¹³ÙÝ»ñÝ ³Ûëûñ
³ÝïáõÝ »Ý: î³ÝïÇÏÝáçª
سñdzÙÇ Ëáëù»ñáí,
Çñ»Ýó ѳ·áõëïáí
¹áõñë »Ý »Ï»É,
ÝáõÛÝÇëÏ ³ÝÓݳ·ñ»ñÁ
ã»Ý ѳëóñ»É í»ñóÝ»É:
 Ðñ¹»Ñí³Í,
ÏÇë³÷áõÉ ïÝ»ñÁ
íï³Ý· »Ý Ý»ñϳ۳óÝáõÙ
ݳ»õ ³Ýóáñ¹Ý»ñÇ
ѳٳñ, ù³ÝÇ áñ
íóñ³ÛÇÝ »Ý, ÏÇëáí
ã³÷ ûùí³Í »õ
³Ù»Ý ñáå» Ï³ñáÕ
»Ý ÷Éí»É:   ºñ»Ï
»ñ»Ë³Ý»ñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý
ûñÝ ¿ñ, ë³Ï³ÛÝ
гëÙÇÏ ÐáíѳÝÝÇëÛ³ÝÇ
2 ³Ýã³÷³Ñ³ë »ñ»Ë³Ý»ñÁª
æáõÉÇ»ï³Ý »õ
è³½ÙÇÏÁ ͳÛñ³ëïÇ׳Ý
³Ýå³ßïå³Ý »Ý.
3 ûñ ¿ª ¹ñëáõÙ
»Ý ·Çß»ñáõÙ:
سÝáõÏÝ»ñÇÝ
ÝáõÛÝÇëÏ Å³Ù³Ý³Ï³íáñ
ϳó³ñ³Ýáí ã»Ý
³å³Ñáí»É:  ê³
²Ý³ÑÇï ÔáõϳëÛ³ÝÇ
Ññ¹»ÑÇó ÷ñÏí³Í
ÑÛáõñ³ë»ÝÛ³ÏÝ
¿, ÇëÏ ÝÝç³ë»ÝÛ³ÏáõÙ
³Ûë å³ïÏ»ñÝ ¿ñ:
  ÈàôêÆܺ
´àô¸²ÔÚ²Ü

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել