Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ՈՒԺԵՂ Է»

Մայիս 30,2006 00:00

Ռուսաստանի
հավաքականի առաջատար Վլադիմիր Կրամնիկն այս խոսքերն ասել է այն բանից հետո, երբ Թուրինում
ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի եւ Ռուսաստանի
հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Լեւոն Արոնյանը ներկայումս
աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է,- ասաց նա:- Եվ նրան հաղթելն ինձ համար
իսկապես մեծ պատիվ է: Կարծում եմ, օլիմպիական ոսկու համար հիմնական պայքարն ընթանալու
է Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ»: Ինչպես ցույց է տալիս մրցապայքարի
հետագա ընթացքը, Կրամնիկը չի սխալվում: Վեցերորդ տուրում մեր Արոնյան, Հակոբյան,
Ասրյան, Սարգսյան գրոսմայստերական քառյակը 2,5:1:5 հաշվով պարտության մատնեց Ուզբեկստանին,
իսկ մինչ այդ մեզ հետ հավասար միավորներ ունեցող Ռուսաստանը նույն հաշվով տանուլ
տվեց Հոլանդիային: Ու Հայաստանն ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաջորդ՝
7-րդ տուրում հայ տղաները զարգացրին հաջողությունը՝ 3:1 հաշվով առավելության հասնելով
այս մրցաշարում անչափ ուժեղ հանդես եկող Հոլանդիայի հավաքականի նկատմամբ: Լեւոն Արոնյանը
եւ Գաբրիել Սարգսյանը հաղթական միավոր վաստակեցին, համապատասխանաբար՝ Իվան Սոկոլովից
եւ Էրվին Լամիից: Սերգեյ Տիվյակով-Վլադիմիր Հակոբյան, Լյուկ վան Վելի-Կարեն Ասրյան
զույգերը միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղությամբ: Այսպիսով, 7 տուրից հետո Հայաստանի
ազգային հավաքականը 21,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային
աղյուսակը: Երկրորդ տեղում 20,0 միավորով Ռուսաստանն է, իսկ առաջատարների եռյակը
19,5 միավորով եզրափակում է Կուբան: Երեկ ութերորդ տուրում Հայաստանը հանդիպելու
էր Կուբայի հետ: Կանանց առաջնությունում մեր աղջիկները 7-րդ տուրում 1,5:1,5
խաղացին Բելառուսի հետ: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Նադեժդա
Ազարովային, Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Նատալյա Պոպովայի հետ, իսկ Նելլի Աղինյանը
տանուլ տվեց Տատյանա Բերլինին: Յոթ տուրից հետո մեր աղջիկների թիմը 13,5 միավորով
ընթանում է 16-րդ հորիզոնականում: Երեկ Հայաստանի մրցակիցը Հնդկաստանի հավաքականն
էր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել