Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱԽԹԱՆԳ

Մայիս 27,2006 00:00

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՄԱՐԴԻԿ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ՀԱՂԹՈՒՄ ԵՍ ՆՈԿԱՈՒՏՈՎ» Հունիսի 3-ին Լաս-Վեգասի «Թոմաս եւ Մակ» կենտրոնում IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը չեմպիոնական գոտին պետք է պաշտպանի մեքսիկացի Լուիս Մալդոնադոյի հետ մենամարտում: Երեկ Վախթանգը պատմել է այդ մենամարտի եւ իր հետագա ծրագրերի մասին: «Ես ցանկանում եմ աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալ: Կարող եմ նաեւ ավելի բարձր քաշային կարգեր տեղափոխվել: Պատրաստ եմ հանդես գալ առաջին թեթեւագույն, թեթեւագույն, անգամ՝ առաջին կիսաթեթեւ քաշում: Իմ քաշային կարգում ոչ ոք չի ցանկանում ինձ հետ մենամարտել, ոչ ոք չի ուզում տիտղոսները միավորել: Դրա համար էլ մտածում եմ հաջորդ քաշ բարձրանալ: Ցանկանում եմ մենամարտել չեմպիոնների հետ: Գիտեմ, որ պետք է ցուցադրեմ իմ բոլոր կարողությունները եւ ուժը: Մալդոնադոն շատ լավ մարզիկ, է եւ ես պատրաստ եմ նրա հետ հանդիպմանը: Ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ իմ նախորդ մենամարտին նախապատրաստվել էի ընդամենը երեք շաբաթ: Այս մեկին պատրասվում եմ ութ շաբաթից ավելի: Հիմա ես գերազանց մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ ցուցադրել իմ ողջ հզորությունը»: Հիշեցնենք, որ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո մեր հայրենակիցը բոլոր մենամարտերն ավարտել է ժամկետից շուտ եւ հույս ունի, որ այդ շարքը կշարունակի նաեւ Մալդոնադոյի հետ հանդիպումում: «Մարդկանց դուր է գալիս, երբ բռնցքամարտիկը հաղթում է նոկաուտով: Ու հենց դրա համար եմ ես ամեն անգամ ուզում ցուցադրել իմ ուժը»: Մալդոնադոն մեքսիկացի է եւ կայանալիք մենամարտին, անկասկած, նրա հայրենիքից շատ մարզասերներ ներկա կլինեն: Դա Վիկի համար մրցակցին ժամկետից շուտ նոկաուտի ենթարկելու լավ առիթ է: Այդպես Վախթանգը նաեւ WBC-ի վարկածով նույն քաշում ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեին կապացուցի, որ նա վախենում է իրենից: «Տարեսկզբին ես հատուկ գնացի Մեքսիկա՝ Արսեի հետ մենամարտելու: Ասացի, որ ցանկանում եմ պարզել, թե մեզանից ո՞վ է ավելի ուժեղ: Մարտահրավերս ընդունեց եւ խոստացավ հանդիպել ռինգում: Բայց հետո հայտարարեց, թե ցանկանում է տեղափոխվել ավելի բարձր՝ առաջին թեթեւագույն քաշային կարգ: Կարծում եմ, որ Արսեն վախենում է ինձնից: Եթե մենամարտ չի ուզում, թող այդպես էլ ասի: Իսկ եթե ստիպված բարձրացնում է քաշը, թող ինձ տեղեկացնի: Նրա հետ մենամարտելու համար ես էլ նույնը կանեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել