Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇՎԵԴԱԿԱՆ

Մայիս 27,2006 00:00

ՇՎԵԴԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ՝ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ Այս դպրոցներում մեծանում են ազատ, համբերատար եւ հանդուրժող երեխաներ Առաջին հայացքից Կալմարի հանրակրթական «Օքսհոգեն-սկոուլան» դպրոցը գրեթե չի տարբերվում հայաստանյան նմանատիպ դպրոցներից՝ գրեթե նույնպիսի շենք, նույնպիսի բակ, նույնպիսի (ճիշտ է՝ շիկահեր) երեխաներ եւ, ի դեպ, նույնպիսի անվճար կրթություն: Սակայն գլխավոր տարբերությունը մեր եւ նրանց դպրոցների միջեւ սկսվում է հենց առաջին հարկից: Պատկերացնո՞ւմ եք Երեւանի դպրոցներից որեւէ մեկում բազմոցներ դրվեն, եւ երեխաներն այնտեղ ոչ միայն դասամիջոցին, այլեւ, ասենք, շարադրություն գրելիս պառկեն ու ստեղծագործեն: Þí»¹Ç³ÛÇ ·ñ»Ã» µáÉáñ ѳÝñ³ÏñÃ³Ï³Ý ¹åñáóÝ»ñáõ٠ϳ ³é³ÝÓÇÝ µ³ÅÇÝ Ùï³íáñ ûñ½³ñ·³ó³Í »ñ»Ë³Ý»ñÇ Ñ³Ù³ñ: Üñ³Ýù, ×Çßï ¿, ³éáÕç »ñ»Ë³Ý»ñÇ Ñ»ï ÝáõÛÝ ¹³ë³ñ³ÝáõÙ ã»Ý ëáíáñáõÙ, µ³Ûó ÝáõÛÝ ¹åñáóáõÙ »Ý, »õ ³éáÕç »ñ»Ë³Ý»ñÁ ·Çï»Ý (¹³ Ýñ³Ýó ëáíáñ»óÝáõÙ »Ý ³é³çÇÝ ÇëÏ ûñí³ÝÇó), áñ Çñ»Ýù ÝáõÛÝå»ë å³ï³ë˳ݳïáõ »Ý Çñ»Ýó ÃáõÛÉ ÁÝÏ»ñÝ»ñÇ Ñ³Ù³ñª ³Ûó»ÉáõÙ »Ý, û·ÝáõÙ Ýñ³Ýó, ëáíáñáõÙ »Ý ÉÇÝ»É Ñ³Ý¹áõñÅáÕ »õ ѳٵ»ñ³ï³ñ: Úáõñ³ù³ÝãÛáõñ 5 ³ÛëåÇëÇ »ñ»Ë³ÛÇ µ³ÅÇÝ ¿ ÁÝÏÝáõÙ 3 ѳïáõÏ ÏñÃáõÃÛáõÝ ëï³ó³Í áõëáõóÇã: Առաջին տարբերությունը, որ կար մեր դպրոցների եւ Կալմարի այս դպրոցի միջեւ՝ մենթալիտետային է. այս գերեզմանոցը գտնվում է դպրոցի ճանապարհին, եւ երեխաների հիմնական մասը առավոտյան դասի գնալիս եւ վերադառնալիս պիտի անցնի քաղաքային գերեզմանոցով: Սակայն շվեդները գերեզմանների եւ, ընդհանրապես, մահվան մասին լրիվ այլ պատկերացում ունեն, քան մենք: Քաղաքային գերեզմանոցը մի հրաշալի, խնամված զբոսայգի է, որտեղ ամեն քայլափոխի նստարաններ են դրված: Ինչպես երեխաները, այնպես էլ ծերերը հաճույքով զբոսնում են այս այգում, խորհում կյանքի ու մահվան մասին, գիրք կամ թերթ կարդում, հանգստանում ու գնում առաջ: Արված է ամեն ինչ, որպեսզի երեխաները դպրոցում իրենց զգան ինչպես տանը: Մասնավորապես, նրանք հենց դպրոցի մուտքի մոտ հանում են կոշիկները, եւ հետո ամբողջ օրը՝ առավոտյան 8-ից մինչեւ 14-ը, ոտաբոբիկ ման են գալիս: Իմիջիայլոց, լինելով մի քանի շվեդական տներում, նկատեցինք, որ տան մեջ ոտաբոբիկ ման գալը շվեդական բնավորության գծերից է, նրանք չեն ընդունում «տնային մաշիկները»՝ որպես դասակարգ: Սննդի մասին. շվեդական բոլոր հիմնարկներում՝ հանրային հեռուստատեսությունից եւ մունիցիպալիտետից սկսած՝ դպրոց-մանկապարտեզներով վերջացրած, գործում է «շվեդական սեղանի» սկզբունքը: Կալմարի «Օքսհոգեն-սկոուլան» դպրոցը եւս բացառություն չէր: Մեր այցելության օրը այնտեղ, բացի 4-5 տեսակի աղցաններից, մի քանի տեսակի սոուսներից, յոգուրտներից, հյութերից, մատուցվում էին նաեւ խաշած ու խորոված կարտոֆիլ, բրինձ, մակարոն, ոլոռ, ինչպես նաեւ՝ տապակած հավ, խաշած ձուկ, շոգեխաշած սունկ եւ տավարի մսով կոտլետ: Ոչ մի երեխա մատուցասեղանից չէր հեռանում առանց ուտելիքի: Ի դեպ՝ սննդի ծախսը նույնպես հոգում է պետությունը: Երեխաների աչքը շոյում են ոչ միայն մաքուր, լուսավոր եւ ուրախ գույներով դասասենյակները, այլեւ՝ ժպտերես ու բարեհամբույր ուսուցիչները: Երբ չորրորդ դասարանի երեխաներից փորձեցինք ճշտել՝ արդյոք նրանց հանդեպ ֆիզիկական պատիժներ կիրառվո՞ւմ են, ասենք՝ ականջ քաշել կամ գլխին զարկել, երեխաները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ հարցի իմաստը: Այնտեղ նրանց ֆիզիկապես պատժելու իրավունք անգամ սեփական ծնողները չունեն, իսկ ուսուցիչներն իրենց առաքելությունն են համարում «օգնել» երեխաներին՝ կրթություն ստանալու հարցում: Բնականաբար, «օգնողը» ոչ կճչա, ոչ կբղավի եւ ոչ էլ ցուցափայտը երեխայի մեջքին կջարդի չսովորելու կամ վատ վարքի համար: Վատ վարքն էլ խիստ հարաբերական հասկացություն է: Դասի ընթացքում զրուցելը, տեղից վեր կենալն ու յուրաքանչյուր դասասենյակում գտնվող փոքրիկ «բուֆետին» մոտենալը՝ ջուր խմելու, միրգ կամ խմորեղեն վերցնելու համար՝ նորմալ, բնականոն բաներ են: Դասամիջոցն էլ յուրաքանչյուր դասարան ինքն է որոշում՝ երբ անի, ու ոչ մի զանգ չի հնչում: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Կալմար, Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել