Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստների

Մայիս 26,2006 00:00

«Արվեստների արվեստի» ասպետն ու հայերը Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երկրորդ անգամ կղեկավարի ամերիկացի ճանաչված դիրիժոր Ռոբերտ Քոուլը: Հանդիպման սկզբում արվեստագետից տեղեկացանք, որ նա օրերս Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած համերգից անմիջապես հետո եկել է Հայաստան: Բնականաբար, խնդրեցինք Ռ. Քոուլին՝ զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի միջեւ: Պարզվեց, որ ամերիկացին լավ ուսումնասիրել է տարածաշրջանի դասական արվեստը եւ Հայաստանի ֆիլհարմոնիկը պարզապես չի կարող համեմատել մյուս երկու նվագախմբերի հետ: Մանրամասնելով միտքը, դիրիժորը հայտնեց հետեւյալը. «Չեմ թաքցնում, որ հայերի հանդեպ ունեմ առանձնակի վերաբերմունք, բնականաբար, եւ Ամերիկայում, եւ Եվրոպայում շատ հայ արվեստագետների եմ ճանաչում: Բայց հայերդ շատ մշակութային, այս դեպքում՝ երաժշտական ազգ եք: Հաճախ ձեզ անծանոթ երաժշտությունը կարող եք մատուցել «սեփականաշնորհվածի» կարգավիճակով: Իհարկե, դա գալիս է դարերից ու անպայման ձեր անկրկնելի Կոմիտասից»: Երկրորդ անգամ հանդիպելով արվեստագետին, պարզեցինք, որ նա տարիներ շարունակ ղեկավարում է նաեւ Կալիֆոռնիայի Berkley համալսարանի Cal Performaces-ը: Վերջինս պարբերական է, որի եւ հեղինակը, եւ պրոդյուսերը ինքը՝ Ռոբերտ Քոուլն է: Cal Performaces-ի մայիսյան համարում նաեւ տեղ էր գտել հարցազրույց գերմանաբնակ հայտնի երաժիշտ, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ դիրիժորի գործունեությանը չի՞ խանգարում իր երկրորդ աշխատանքը: Ռ. Քոուլի հավաստմամբ, այն ոչ թե խանգարում է՝ այլ օգնում: «Յուրաքանչյուր արվեստագետ հույսը պետք է դնի առաջին հերթին իր վրա: Պարբերականի միջոցով աշխարհում մշակութային միջոցառումներին ծանոթացնելուց զատ, վաղօրոք տեղեկացնում եմ ինչ համերգներ են սպասվում առաջիկայում, ինչ անակնկալի կհանդիպի հանդիսատեսը, իր համար ինչ կքաղի մոտակա համերգներից»,- ասաց նա: Պատրաստվո՞ւմ է դիրիժորն առաջիկայում պարբերականի էջերում անդրադառնալ նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկին: Արվեստագետը նշեց, որ ժամանակին ֆիլհարմոնիկին եղել է անդրադարձ. «Պետք է նշեմ, որ ինքս անձամբ կազմակերպում եմ նաեւ ոչ միայն մենակատարների, այլեւ խմբերի հյուրախաղեր Կալիֆոռնիայում: Չի բացառվում, որ մի օր էլ հայկական դասական արվեստը իմ երկրում ներկայացնի հենց Հայաստանի ֆիլհարմոնիկը»: Ռ. Քոուլին ոգեւորեց, երբ հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ծառայությունների համար է ժամանակին ֆրանսիական կառավարությունը իրեն պարգեւատրել «Արվեստների արվեստ» շքանշանով: «Իմ բեմական գործունեությունը, որն արդեն տասնամյակներով է հաշվվում, նույնիսկ հիմա չեմ կարող բացատրել, թե ինչու իմ արտիստական կարիերայի մեծ մասը անց եմ կացրել Ֆրանսիայում, իսկ կառավարությունը տեսել է ու գնահատել աշխատանքս: Ասեմ նաեւ, որ ղեկավարել եմ ոչ միայն սիմֆոնիկ, այլ նաեւ օպերայի ու բալետի թատրոնների նվագախմբեր, այդ թվում Լոնդոնի, Մարիինյան թատրոնի, Ֆրանսիայի եւ այլն»,- տեղեկացրեց ամերիկացի արվեստագետը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031