Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բացառիկ

Մայիս 26,2006 00:00

«Բացառիկ եւ լուրջ առաքելություն» Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչից կազմված միջազգային միջնորդական առաքելությունը երեկ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տեքստերը նախօրեին ընթերցվել են Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը: Հայտարարության գրեթե նույն տեքստը՝ լրացված երեւանյան այցի արդյունքներով, երեկ ընթերցվեց նաեւ Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ եւ Ֆրանսիայի փոխնախարարական մակարդակի ներկայացուցիչներս, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ միասին իրականացնում ենք այս համատեղ դիվանագիտական առաքելությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի անհրաժեշտությունը ու այն, որ հիմա ժամանակն է, որպեսզի կողմերը համաձայնության գան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Մեզ ընդունեց նախագահ Քոչարյանը, իսկ ավելի վաղ հանդիպում ունեցանք արտգործնախարար Օսկանյանի հետ: Մենք քննարկեցինք խնդրի հետագա կարգավորման կարեւոր կողմերը, ինչպես դա արեցինք երեկ Բաքվում: Աշխատել ենք նախադրյալներ ձեւավորել առաջիկայում երկու նախագահների հանդիպման համար: Մենք շեշտադրել ենք մեր ժողովուրդների եւ առավել լայն միջազգային հանրության համոզվածությունն առ այն, որ հակամարտությունը չի կարող ունենալ որեւէ այլ լուծում, քան խաղաղ լուծումն է: Եվ ավելին, երկու երկրներն էլ պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության եւ ոչ պատերազմի: Թե այսօր Երեւանում եւ թե երեկ Բաքվում մեր քննարկումները կառուցողական էին: Երեկ մենք հանդիպում ունեցանք նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ: Վաղը մենք վերադառնում ենք մեր երկրների մայրաքաղաքներ, ուր մեր ղեկավարներին զեկուցելու ենք արդյունքների մասին: Համանախագահներն էլ արդյունքների մասին կհայտնեն ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրությանը: Այսպիսի համատեղ առաքելությունը բացառիկ դեպք է: Այն պետք է մատնացույց անի այն լրջությունը, որով մենք վերաբերվում ենք այս հարցին, ու մասնավորապես այն համոզմունքը, որ մենք գտնվում ենք այնպիսի կետում, երբ փոխշահավետ համաձայնության կայացումը իրագործելի է: Թե ինչ տեղի կունենա հիմա, դա կորոշեն Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք մեկնում ենք՝ հուսալով ու ակնկալելով, որ կլինի առաջընթաց: Մեզ համար հաճելի էր լինել Երեւանում, ու մենք ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել նախագահ Քոչարյանին ու Հայաստանի ժողովրդին` մեզ ցուցաբերած ընդունելության համար»: Հարկ է նշել, որ համանախագահների այս հայտարարության նկատմամբ արդեն իրենց հոռետեսությունն են հայտնել ոչ միայն Ադրբեջանի փոխարտգործնախարարը, այլեւ ԼՂՀ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել