ՉՈՐՐՈՐԴ
ԱՎԱՆԴԱԿԱՆԸ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան եւ Հայաստանի
ֆուտբոլի ֆեդերացիան սիրողական մակարդակով մինի ֆուտբոլը հանրապետությունում գործող
ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կոլեկտիվներում մասսայականացնելու նպատակով
«Միկա» ակումբի մարզադահլիճում կազմակերպել են «Made in Armenia» նշանաբանը կրող
ավանդական ամենամյա 4-րդ մրցաշարը: Բացի առողջ ապրելակերպը եւ սպորտը մարդկանց ամենօրյա
պահանջմունք դարձնելուց, այս նախաձեռնությունը նաեւ տեղական արտադրությունը խթանելու
նպատակ է հետապնդում: Մրցաշարին մասնակցում են ութ թիմեր՝ «Սինոպսիս Արմենիան»,
«Հայջրմուղը», «Իմպուլսը», «Հայկական էլեկտրացանցերը», «Ռադիո Վանը», «Բյուրոկրատը»,
«Կոկա կոլան» եւ «ԱրմենՏելը», որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի: Արդեն
խաղացվել է երկու տուր: Առաջին խմբում առաջատարը «Հայկական էլեկտրացանցերն» է, որը
պարտության է մատնել «Սինոպսիս Արմենիային» եւ «Իմպուլսին», երկրորդում՝ «Ռադիո Վանի»
եւ «Կոկա կոլայի» նկատմամբ առավելության հասած «ԱրմենՏելը»: Մրցաշարի հաղթողն
ու մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթներով: Մրցանակներ կհանձնվեն նաեւ առավել
աչքի ընկած ֆուտբոլիստներին: Եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 29-ին: ՏԻԳՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՄրցաշարի կազմկոմիտեի նախագահ