Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱՑԻԶՄԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 06,2006 00:00

ՆԱՑԻԶՄԸ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ Մեր հայրենակից Ալեքսանդր Աթաբեկյանը դեռեւս 100 տարի առաջ էր կանխատեսում, որ Ռուսաստանը կարող է ֆաշիստական երկիր դառնալ: Առաջին հայացքից նացիզմը եւ հայրենասիրությունը կարծես միմյանցից հեռու հասկացություններ են, որոնք երբեք չեն խաչվում: Իրականում, ուշադիր լինելու դեպքում, կարելի է նկատել հայրենասիրությունից նացիզմին անցումը: Ռուսաստանցիներից շատերը համարվում են հայրենասեր, իրականում նրանք նացիզմ-ֆաշիզմի «զոհեր» են: Հայրենասիրություն Սեփական երկիրը սիրելը, նրանով հպարտանալը, հայրենիքի զինանշանը, դրոշը հարգելը, օրհներգն անգիր իմանալը եւ այլն, շատ լավ է: Հայրենասիրություն ասելով հասկացվում է. ա) սեր՝ հայրենիքի հանդեպ, բ) հարգանք՝ զինանշանի, դրոշի եւ օրհներգի հանդեպ, գ) փոխադարձ հարգանք երկրի քաղաքացիների հանդեպ, դ) միշտ պատրաստ լինել հայրենիքին օգնելու՝ երկրի համար դժվարին ժամանակաշրջանում: Նացիզմ Ցավոք, «հայրենասերները» հաճախ այնքան են «սիրահարվում» իրենց երկրին, որ դառնում են նրա ֆանատները՝ սա արդեն հայրենասիրություն չէ: Այս կիսախելոք «հայրենասերները» իսկական ֆաշիստներ են: Ֆաշիստական-նացիստական գաղափարները, որոնք գոյություն ունեն մեր հասարակությունում, շատ վտանգավոր են հենց Ռուսաստանի համար, որովհետեւ Ռուսաստանը բազմազգ երկիր է: Ֆաշիզմ-նացիզմի հետեւանքները Ռուսաստանում ողբերգական կլինեն՝ ամբողջական պետությունը կտրոհվի մանրերի: Դա իսկական ողբերգություն կլինի Ռուսաստանի բոլոր ժողովուրդների համար, սակայն մասնավորապես՝ ռուս ժողովրդի համար, որը իր երկրում սադրում է ֆաշիստական իշխանություն: Մենք հիմա չենք փորձի պարզել ֆաշիստական-նացիստական գաղափարների ի հայտ գալու պատճառները, քանի որ դա արդեն ուրիշ թեմա է: Եզրակացություն Ուսումնասիրելով ռուսական հասարակությունը, նկատում ենք, թե ինչպես են հայրենասիրական զգացմունքները վերածվում ուրիշ ազգերի նկատմամբ ատելության եւ այլն: Ինտենսիվ անցումը հայրենասիրությունից ֆաշիզմ-նացիզմին, արդեն հինգ տարի է՝ նկատելի է ռուսաստանյան, ավելի ճիշտ՝ ռուսական հասարակությունում: Եթե այս գործընթացը չկանխվի, ապա 15-20 տարի, գուցե ավելի կարճ ժամանակ անց, Ռուսաստանը կդառնա ֆաշիստական երկիր: Եթե Գերմանիան մնաց իբրեւ միասնական պետություն, երբ իշխանության եկան նացիստները, ապա Ռուսաստանի պարագայում ամեն ինչ ավելի վատ կլինի: Իսկ մեր խնդիրն է այդ ամենը թույլ չտալ: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԹԱԲԵԿՅԱՆ Սա դեռեւս 100 տարի առաջ մեր հայրենակից, բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Աթաբեկյանի (1868-1933) հրապարակային ելույթներից մեկն է, որն այսօր էլ արդիական է: 1896թ. նա Ժնեւում պաշտպանել է գիտական թեզ, արժանացել բժշկության դոկտորի տիտղոսի: Հետաքրքիր է, որ թեզի տիտղոսաթերթին ֆրանսերեն գրված է. «Բժիշկը Ռուսական Հայաստանի Շուշի քաղաքից է»: 1905թ. այս թեզի հաստափոր կրկնօրինակը նամակատարի միջոցով ստացել է Ստամբուլում բնակվող մի թուրք մտավորականից, որը ուսումնասիրում է անարխիզմի պատմությունը եւ մեծ ակնածանքով է վերաբերվում մեր հայրենակից Ա. Աթաբեկյանի անձին եւ գործին: Լայն կապերի մեջ լինելով անարխիզմի գաղափարախոս Պ. Կրոպոկինի եւ նրա կուսակիցների հետ, թղթակցել է Մոսկվայի անարխիստական խմբերի ֆեդերացիայի օրգան «Անարխիա» թերթին: Նրա ավելի քան 30 հոդվածներում քննադատված են բոլշեւիկների գործողությունները: Հոկտեմբերյան հեղափոխությունը մեր հայրենակիցը դիմավորել է խիստ բացասականորեն, այն բնութագրելով որպես «եղբայրասպան ջարդ», որը հրահրվել է իշխանության եւ նախարարական աթոռների ու այլ տեղերի համար պայքարողների կողմից: Ի դեպ, Հայկական հանրագիտարանում Ա. Աթաբեկյանի մասին խոսք անգամ չկա: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հոգեբույժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել