Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշտարակի

Մայիս 04,2006 00:00

Աշտարակի շրջկոմն ընդդեմ ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղարի ՀԿԿ Աշտարակի շրջկոմի հերթական պլենումը տեղական մամուլում բնորոշվել էր իբրեւ «խիստ գաղտնի»: Սակայն այն գաղտնի չէր՝ մասնակցում էին ՀԿԿ Աշտարակի շրջկոմի 14 անդամներ, ՀԿԿ 9 անդամներ, 3 հրավիրվածներ եւ 4 համակիրներ։ Մեր պլենումն անվանարկողների իրական նպատակը պարզ է՝ գովել ՀԿԿ կենտկոմին ու նրա քարտուղար Ռուբեն Թովմասյանին, եւ ամեն ձեւով քննադատել ՀԿԿ Աշտարակի շրջկոմին ու նրա օրինական ընտրված առաջին քարտուղարին։ Ակամայից մտածում ես՝ շահերի ինչպիսի՜ համատեղում։ Հետաքրքիր կազուս է։ Երբ խոսքը վերաբերում է ՀԿԿ Աշտարակի շրջկոմին, ապա կուսակցությունը տեղական մամուլում բնութագրվում է իբրեւ «առնակավոր», նրա որոշ անդամներ «լողլողներ են», «պառաված օրիորդներ» (տակտի ինչպիսի՜ բացակայություն): Իսկ երբ խոսքը վերաբերում է «վերադասին», ապա նրանք հերոսներ են, ժողովրդի մասին մտածողներ, պատրաստ «գերեզման իջնել միայն կուստոմսով»։ Իսկ հիմա նշենք, թե ինչի մասին էր խոսվում պլենումում։ Նախ, խիստ քննադատվեց «ՀԿԿ կենտկոմի», նրա «բյուրոյի» եւ Ռ. Թովմասյանի գործունեությունը։ Նշվեց, որ ՀԿԿ համագումարը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Բնականաբար, ըստ ՀԿԿ կանոնադրության՝ բյուրոն եւ նրա առաջին քարտուղարը համարվում են չընտրված։ Այդ համագումարից հետո ընդունված բոլոր որոշումներն անօրինական են եւ ենթակա չեն կատարման։ Դեռ ավելին՝ համագումարի անցկացման վայրում ներկա էին կարմիր բերետավորներ եւ ոստիկաններ, որոնց գտնվելը մեզ համար խիստ անցանկալի էր։ Այդպիսի բան չէր եղել երբեւիցե։ Ելնելով կուսակցական սկզբունքայնությունից՝ նշվեց, որ ՀԿԿ Աշտարակի շրջկոմը եղել եւ մնում է Կոմունիստական կուսակցության ամենամարտական ջոկատներից մեկը։ Այն մասնակցել է բազմաթիվ ընտրությունների եւ տարբեր միջոցառումների։ Միշտ բարձր է պահել ՀԿԿ հեղինակությունը։ Մեզ շրջանում հարգում են, մշտապես հաշվի առնում մեր կամքը։ Նշվեց նաեւ, որ շրջկոմի առաջին քարտուղարը մասնակցել է Աթենքում կայացած միջազգային բանվորական եւ կոմունիստական կուսակցությունների համաժողովին, եւ նրա ելույթն ուղեկցվել է աշխարհի շուրջ 70 երկրներից ժամանած պատվիրակների բուռն ծափահարություններով։ Ի սկզբանե մտել ենք վերականգնվող ՀԿԿ շարքերը եւ վերականգնել ՀԿԿ Աշտարակի շրջկոմը։ Որոշ մարդկանց նման չենք դեգերել այլ կուսակցությունների դռներին, դիմումներ գրել (օրինակ՝ ՀԺԿ-ին, Հմ. Հովհաննիսյան), հետո վերջում հանգրվանել ՀԿԿ-ում։ Երջանկահիշատակ Ս. Բադալյանի, Վլ. Դարբինյանի ժամանակներում մեր շրջկոմը ամենաակտիվ ձեւով մասնակցել է միտինգների, ընտրությունների, այլ միջոցառումների։ Մշտապես արժանացել ենք կուսակցության օրինական քարտուղարների գովասանքներին եւ շնորհակալագրերին։ Այդ մասով կան արխիվային նյութեր, տեսագրություններ, փաստաթղթեր։ Ոմանց նման մեր կենսագրությունից չենք ամաչում, թաքնվում ՀԿԿ անվան տակ ու միավորներ հավաքում նրա հաշվին։ Երբեւիցե առանց համապատասխան քվորումի չենք անցկացրել բյուրոյի նիստեր, շրջկոմի պլենումներ։ Պատրաստ ենք ցանկացած վայրում, ցանկացած պայմաններում ներկայացնել մեր սկզբունքները եւ պաշտպանել դրանք։ Մեր վարքագիծն ի ցույց դնողներին ասենք, որ իրենց անցյալը եւս ի ցույց դնեն եւ կատարեն խորը համեմատություն։ Նշենք միայն, որ մենք եւս շատ նյութեր, փաստեր ունենք եւ կարող ենք դրանք բացահայտել եւ ի ցույց դնել։ Պարոնայք, իմացե՛ք, սարի գլխով շատ ամպեր են անցնում, սակայն սարը միշտ կանգուն է եւ հպարտորեն նայում է շրջապատին։ Մտածեք ամպերի ճակատագրի մասին։ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԿԿ Աշտարակի շրջկոմի առաջին քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել