Մայիսի
1-ին այցելուների համար իր դռները բացեց Երեւանի կենդանաբանական այգին: Ինչպեսեւ
ժամանակին խոստացել էր այդ հաստատության տնօրեն Սահակ Աբովյանը՝ անցած աշնանը կենդանաբանական
այգու բոլոր բնակիչները միահամուռ «այո» ասացին սահմանադրական փոփոխություններին:
Հավանաբար այդ հանգամանքը բացասաբար ազդեց ոչ այնքան գազանների, որքան գազանանոցի
այցելուների վրա, որոնք, մեր փոքր եղբայրների հետ շփվելիս, խախտում են բոլոր մարդկային
եւ նույնիսկ կենդանական կանոնները: