Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2006 00:00

ՀՖՖ
մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է Մայիսի 2-10-ը Թեհրանում կայանալիք
ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների հավաքականների միջազգային մրցաշարին մասնակցելու
համար կազմակերպիչները Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Ճապոնիայի, Իրաքի եւ Չինաստանի
հավաքականների հետ միասին հրավիրել են նաեւ այդ տարիքային խմբի Հայաստանի ընտրանուն:
Մեր թիմը, ավագ մարզիչ Արսեն Չիլինգարյանի գլխավորությամբ, Իրան է մեկնելու մայիսի
1-ին: Մրցաշարի մասնակիցները բաժանված են երկու խմբի: «A» խմբում ընդգրկված
են Իրանի առաջին թիմը, Սաուդյան Արաբիան, Սիրիան եւ Ճապոնիան, «B» խմբում՝ Իրանի
երկրորդ թիմը, Հայաստանը, Իրաքը եւ Չինաստանը: Մրցաշարի ժամանակացույցն այսպիսին
է: Մայիսի 2. Սաուդյան Արաբիա-Սիրիա, Իրան 1-Ճապոնիա: Մայիսի 3. Իրաք-Հայաստան,
Իրան 2-Չինաստան: Մայիսի 4. Սաուդյան Արաբիա-Ճապոնիա, Իրան 1-Սիրիա: Մայիսի
5. Հայաստան-Չինաստան, Իրան 2-Իրաք: Մայիսի 6. Ճապոնիա-Սիրիա, Իրան 1-Սաուդյան
Արաբիա: Մայիսի 7. Չինաստան-Իրաք, Իրան 2-Հայաստան: Մայիսի 9. «A»
խմբի հաղթող-«B» խմբի 2-րդ տեղ: «B» թիմի հաղթող-«A» խմբի 2-րդ տեղ: Մայիսի
10. 3-րդ տեղի համար՝ պարտվող թիմեր: Եզրափակիչ՝ հաղթող թիմեր: Այսօր
Իրան է մեկնում նաեւ մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որը վաղը եւ ապրիլի 30-ին
ընկերական հանդիպումներ է ունենալու այդ երկրի իրենց հասակակիցների հետ: Ավագ մարզիչ
Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ.
Արմեն Ֆիշյան, Լազարոս Վարդապետյան: Պաշտպաններ. Կարեն Խաչատրյան, Հայկ Չիլինգարյան,
Արտակ Անդրիկյան, Վահագն Գեւորգյան, Վաչագան Հովսեփյան: Կիսապաշտպաններ. Կառլեն
Մկրտչյան, Նարեկ Դավթյան, Հայկ Մինասյան, Արամ Բարեղամյան, Գորիկ Խաչատրյան, Գեւորգ
Ղազարյան, Հենրիկ Մխիթարյան, Դավիթ Օհանյան, Արթուր Հակոբյան: Հարձակվողներ.
Վարդան Պետրոսյան, Վահե Մարտիրոսյան, Ալիկ Խաչատրյան, Սեմյոն Մուրադյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել