Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի հայերն ու թուրքերը պատրաստվում
են ապրիլի 24-ին

Ապրիլ 22,2006 00:00

ԱՄՆ-ի
հայերն ու թուրքերը պատրաստվում են ապրիլի 24-ին Ըստ «Բոստոն
Գլոբ» հեղինակավոր թերթի, ԱՄՆ քաղաքական գործիչներն ու տարբեր համայնքներ ներկայացնող
կազմակերպությունները միանում են ամերիկահայերի՝ ԱՄՆ-ի դպրոցներում Հայոց ցեղասպանության
պատմությունը դասավանդելու համար պայքարին: Ներկայումս Բոստոնի դատարանում
լսվում է Մասաչուսեթս նահանգի դպրոցներից մեկի ուսուցչի, ինչպես նաեւ թուրքական կազմակերպությունների
հայցը, ըստ որի պահանջվում է պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը վերաբերող
հատվածում ավելացնել նաեւ թուրքական տեսակետը: Թերթը տեղեկացնում է նաեւ, թե երեկ
Բոստոնի դատարանի առջեւ Մասաչուսեթսի նահանգի հայկական կազմակերպությունները բողոքի
ցույց են արել, որին մասնակցել են տեղի հրեական եւ իռլանդական համայնքների ներկայացուցիչները,
Մասաչուսեթսի գլխավոր դատախազը եւ փոխնահանգապետը: Վերջին երկուսն էլ պայքարում են
նահանգապետի պաշտոնի համար: Այս օրերին Հայոց ցեղասպանությանն է անդրադարձել նաեւ
«Բոստոն Հերալդ» թերթը, որը մեջբերում է Հարվարդի Ցեղասպանությունների ուսումնասիրման
ինստիտուտի փորձագետ Հելեն Ֆեյնի կարծիքը՝ «Դա ցեղասպանություն էր բոլոր չափանիշներով:
Նույնիսկ վիրավորական եւ ծիծաղելի է վիճել այն հերքողների հետ»: Մինչդեռ այս
օրերին ակտիվ են նաեւ ԱՄՆ-ի ադրբեջանական եւ թուրքական համայնքները: Վերջիններս որոշել
են երեկվանից մինչեւ ապրիլի 26-ը համատեղ բողոքի ակցիաներ անցկացնել՝ հակազդելու
ամերիկահայերին, որոնք պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության տարելիցը: Թուրք
եւ ադրբեջանցի ակտիվիստների մի խումբ հավաքվելու է Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան
մոտ եւ բողոք է հայտնելու հայերի քարոզարշավի դեմ: «Թրենդի» փոխանցմամբ, այդ ակցիաներով
թուրքերն ու ադրբեջանցիները պատասխանում են ապրիլի 24-ին հայերի նախատեսած միջոցառումներին,
այդ թվում՝ System Of A Down ռոք խմբի համերգին: Գործակալությունը նշում է,
որ «թուրք դիվանագետները թուրքերին եւ ադրբեջանցիներին հորդորել են զսպվածություն
դրսեւորել եւ չենթարկվել հայկական սադրանքներին»: Հաղորդվում է նաեւ, որ այդ օրերին
Վաշինգթոնի ոստիկանությունը կձեռնարկի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ:
Ապրիլի 22-ին ադրբեջանա-ամերիկյան կազմակերպության ակտիվիստները հավաքվելու են Նյու
Յորքի Թայմզ Սքուեր հրապարակում եւ «անց են կացնելու հանրահավաք, որի նպատակն է մերկացնել,
այսպես կոչված, ցեղասպանության մասին սուտը»: Այս մասին անցած ամիս հայտնել էր կազմակերպության
նախագահ Թոմրիզ Ազերին: Նրա խոսքերով, «ադրբեջանցիները Նյու Յորքում մտադիր
են անցկացնել գիտաժողով եւ ամերիկյան հասարակությանը տեղյակ պահել Ղարաբաղում, մասնավորապես՝
Խոջալուում, ադրբեջանցիների կոտորածի մասին»: «ԱՄՆ ադրբեջանական համայնքի գործունեությունը
հետզհետե ավելի շոշափելի է դառնում. այս տարի կոնգրեսականներին ենք հղել շուրջ 600
նամակ՝ հայերի խարդախ պրոպագանդայի մասին»,- ասել է Թոմրիզ Ազերին: Ըստ
«Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել