Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Ապրիլ 20,2006 00:00

Հաղթանակ
եւ պարտություն Օրերս Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի շրջանակներում
Ռուսաստանի մայրաքաղաքը ներկայացնող Արման Սարգսյանը հանդիպեց ռումինացի Մարիան Լեոնդրալիուին:
Հայ բռնցքամարտիկն ուներ բացահայտ առավելություն: Նրա դիպուկ եւ հուժկու հարվածների
արդյունքում վնասվեց ռումինացու հոնքը, կոտրվեց քիթը եւ 5-րդ ռաունդում Մարիանը հրաժարվեց
մարտը շարունակելուց՝ պատճառ բերելով նաեւ ձեռքի վնասվածքը: Արմանը պրոֆեսիոնալ ռինգում
անցկացրել է ութ մենամարտ ու բոլորում էլ հաղթել է: Ընդ որում՝ չորսը նոկաուտով:
Իսկ ահա միջին քաշային կարգում IBF-ի եւ WBC-ի վարկածներով միջմայրցամաքային
տիտղոսների նախկին տիրակալ, նովոսիբիրսկցի Սերգեյ Թադեւոսյանը Ռուսաստանի չեմպիոնության
համար միավորներով պարտվեց Կրասնոդարի ներկայացուցիչ Դմիտրի Պիրոգին: Մերոնք
դրսում Սոչիի «Դագոմիս» առողջարանային համալիրում ավարտված շախմատի Ռուսաստանի
պատանեկան ու երիտասարդական առաջնություններում մրցանակակիրների մեջ կան նաեւ հայ
շախմատիստներ: Մինչեւ 18 տարեկան տղաների մրցակցությունում դասական շախմատում
2-րդ տեղը գրավել է Պենզայի մարզից Պողոս Նահապետյանը: Նա իր անվան դիմաց գրանցել
է 7,0 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով չի ճանաչվել հաղթող: Նույն
տարիքային խմբի աղջիկների առաջնությունում նույնպես 7,0 միավորով 3-րդ մրցանակակիր
է դարձել Տաթեւիկ Հայրապետյանը (Լիպեցկի մարզ): Համաձայն առաջնությունների
կանոնակարգի, բոլոր տարիքային խմբերում հաղթողներն ու մրցանակակիրները աշխարհի ու
Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնություններում Ռուսաստանը ներկայացնելու
իրավունք են ստացել: Իսկ ահա Իսպանիայի Սյուդադ-Ռեալ քաղաքում անցկացված «Villa
de Canada de Calatrava» շախմատի միջազգային առաջին փառատոնում, որի ընդհանուր մրցանակային
ֆոնդը 74 հազար եվրո էր, Ռաֆայել Վահանյանը համեմատաբար հաջող է հանդես եկել արագ
շախմատի մրցաշարում: Նա 6,5 միավորով 177 մասնակիցների մեջ գրավել է 9-րդ տեղը: Մեր
հանրապետության երկրորդ պատվիրակը՝ Կարեն Մովսիսյանը, 5,0 միավորով եղել է 56-րդը:
Իսպանիայում տարբեր երկրների դրոշի ներքո հանդես են եկել հայ շախմատիստներ: Մասնավորապես,
Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը եւ Արմեն Տեր-Կարապետյանը համապատասխանաբար
6,5 եւ 4,0 միավորով հանգրվանել են 13-րդ եւ 89-րդ հորիզոնականներում, իսկ Ալեքսի
Տեր-Կարապետյանը (Վրաստան) 4,5 միավորով գրավել է 79-րդ տեղը: Կրկին 109-րդն
ենք Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց
ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանի
ազգային հավաքականը 205 երկրների մեջ պահպանել է 109-րդ տեղը: Իսկ առաջին տասնյակն
ըստ հերթականության կազմում են. 1. Բրազիլիա, 2. Չեխիա, 3. Հոլանդիա, 4. ԱՄՆ, 5.
Իսպանիա, 6. Մեքսիկա, 7. Ֆրանսիա, 8. Պորտուգալիա, 8. Արգենտինա, 10. Անգլիա: Սկսեց
հաղթանակով Մոնտե-Կառլոյում մեկնարկեց թենիսի «Masters Series Monte-Karlo
presented by Rolex» միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը
2 մլն 82 հազ. 500 եվրո է: Առաջին շրջանում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը 6:4,
6:4 հաշվով առավելության հասավ Բելգիայի ներկայացուցիչ Կսավյե Մալիսի նկատմամբ ու
շարունակում է պայքարը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել