Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլ 19,2006 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՄՐՑԱԿՑԻ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՂԻՆ 1998 թվականին ստեղծվեց օղու արտադրություն իրականացնող «Ամյուկ» ընկերությունը՝ կրելով Վանա լճի ափին գտնվող «Ամյուկ» բերդի անունը: Հետագայում կազմակերպությունն անվանափոխվեց՝ «Մերձավանի ոգելից խմիչքների գործարան»: Հայաստանը դեռեւս հնագույն ժամանակներից աչքի է ընկել գինեգործությամբ, խորհրդային տարիներից հայկական կոնյակը նվաճել է ամբողջ աշխարհը: Սակայն սպիրտի արտադրություն, բացի տնային պայմաններում օղեգործությունից, Հայաստանում չի եղել: Այդ ոլորտում համարձակ ու դժվարին քայլ ձեռնարկեց Մերձավանի ոգելից խմիչքների գործարանը, նախնական շրջանում փոքր արտադրամասում արտադրելով օղի, որը հետագայում կատարելագործվեց, զարգացավ եւ դարձավ մեծ ձեռնարկություն: Սպիրտի արտադրությունը բարդ էր նախ այն հանգամանքով, որ չկային արտադրության ոլորտում դպրոց անցած մասնագետներ, խորհրդային տարիներին անգամ Հայաստանը սպիրտի արտադրություն չի ունեցել: Այս հարցում գործարանին օգնության հասան հայտնի «Կազումով» ֆիրմայի հիմնադիրների՝ Կազումյանների ժառանգները՝ Կարեն եւ Ալիկ Կազումովները, ովքեր իրենց մասնագիտական փորձն ու հմտությունը ներդնելով Մերձավանի ոգելից խմիչքների գործարանում, օգնեցին եւ այսօր էլ շարունակում են նպաստել բարձրորակ սպիրտի եւ գինու արտադրությանը: «Կազումով» օղին պատրաստվում է արտահանվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս օղու շշերը ներմուծված են Ֆրանսիայից: Մերձավանի ոգելից խմիչքների գործարանի օղիների տարբեր տեսականիները զարդարում են հայ սպառողների սեղանները: Սպիրտի արտադրության համար կիրառվում են աշխարհի նորագույն սարքավորումները, որոնք պատրաստված են պղնձից, ինչը խիստ կարեւոր նախապայման է օղու համի, հոտի եւ որակի համար: Մերձավանի ոգելից խմիչքների գործարանը արտադրում է նաեւ տեղական մրգերից առողջարար, ավանդական օղիներ՝ թթի, հոնի, թզի, ծիրանի: Ըստ տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, սպիրտի արտադրությունը բավական թանկ է նստում տեղական արտադրողի վրա, քանի որ արտադրության համար օգտագործվող ցորենը իրենք գնում են դրսից ներկրող կազմակերպություններից: Մեր տեղական ցորենը բավարար չէ սպիրտի արտադրության համար: Իսկ ներկրողներից գնելը բավականին լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Արդյունքում՝ բարձրանում է տեղական օղու ինքնարժեքը: Մինչդեռ դրսից Հայաստան են ներմուծվում էժանագին օղիներ, որոնք միայն իրենց արտաքին գեղեցիկ տեսքով ու փաթեթավորումով բարդ եւ ուժեղ մրցակցություն են ստեղծում տեղական օղու համար: Սակայն համային եւ որակական առումներով տեղական օղին ոչնչով չի զիջում դրսից ներմուծվածին: Տեղական արտադրողը ունի պետական աջակցության կարիք՝ այդ մրցակցությանը դիմակայելու համար: Մերձավանի ոգելից խմիչքների գործարանի արտադրած նռան գինին իր որակով ու անկրկնելի համով, ինչպես նաեւ գեղեցիկ տեսքով, կարող է բավարարել անգամ ամենաքմահաճ սպառողի պահանջը: Գործարանն ունի իր մասնաճյուղերը Էրեբունիում եւ Շահումյանում, ուր գործում է նաեւ մեծածախ առեւտրի կետ: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավաստիացնում է, որ հետագայում ծրագիր կա՝ գինեգործության ու սպիրտի արտադրությանը զուգահեռ, զարգացնել նաեւ կոնյակի արտադրությունը, ինչի համար կատարվում են ֆինանսական մեծ ներդրումներ եւ տեխնիկական վերազինում: Լուրջ ներդրումներ են կատարվում նաեւ գործարանի քայքայված շենքի վերանորոգման ու բարեկարգման ուղղությամբ: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել