Լրահոս
Օրվա լրահոսը

SANCTA

Ապրիլ 19,2006 00:00

SANCTA SIPLICITA Քրեական օրենսգիրքը, ինչպես հայտնի է, մեկ, միասնական փաստաթուղթ է: Տեսականորեն քաղաքացու համար այստեղ չպիտի լինեն սիրելի կամ ատելի հոդվածներ: Բայց դա՝ միայն տեսականորեն եւ միայն շարքային քաղաքացիների դեպքում: Մեր իշխանավորների վրա այդ նկատառումը չի տարածվում՝ նրանք հանցագործությունների մի տեսակը դատապարտելի եւ հանդուրժելի են համարում, մյուսը՝ ողջունելի: Ճիշտ է, ոչ բոլորն են դրանում խոստովանում: Բայց ահա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկան) պարզ եւ անկեղծ մարդ լինելով՝ խոստովանում է: «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրուցելիս նա հայտնեց, որ չի միջամտի իր եղբոր՝ Սեյրանի գործին, քանի որ այն հոդվածը, որը վերջինիս վրա դրված է (թմրամիջոցներ պահելը) իր՝ Լիսկայի համար «ատելի է մանկուց»: «Ուրիշ բան արած լիներ՝ միգուցե կօգնեի»,- խոստովանեց պարոն Խաչատրյանը: Նա, անշուշտ, գիտի, թե ինչի մասին է խոսում: Երբ իր եղբոր տղաները դանակներով տասնյակից ավելի հարվածներ հասցնելով՝ սպանեցին մի երիտասարդի, որը դժբախտություն ուներ ընդամենը անզգուշորեն հպվել նրանց, Լիսկան «օգնեց» մարդասպաններին խուսափել պատասխանատվությունից: Հարցն այստեղ ընտանիքի քրեական հակումները չեն կամ Սյունիքի «ցարիբոգի» շրջապատի ծայրահեղ լկտիությունը, որը գալիս է անպատժելիությունից: Հարցն այն է, որ սպանությունը պարոն Խաչատրյանի համար «մանկուց ատելի» հոդվածների շարքի մեջ չի մտնում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել